Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է

Թուր­քիա և Հա­րա­վա­յին Կով­կաս. ռազ­մա­վա­րա­կան մշու­շը տա­րած­վում է
16.06.2020 | 01:09
Բայց խն­դիրն այն է, որ ա­մե­նու­րեք, մեղմ ա­սած, ան­հան­գս­տու­թյուն է նկատ­վում։ ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք այն բա­նին, թե վեր­ջերս թուր­քե­րին ինչ էր ու­զում ներ­շն­չել, նրանց գլու­խը մտց­նել մեր հարևան Ի­րա­նը։ Մենք լիո­վին հա­մոզ­ված ենք, որ պաշ­տո­նա­կան Թեհ­րանն սկ­սել է ինչ-որ խա­ղաթղ­թեր բա­ցել։ Այդ տե­սա­կե­տից IRNA գոր­ծա­կա­լու­թյան մա­յի­սի 24-ի հա­ղոր­դագ­րու­թյունն ա­ռա­վել քան ժա­մա­նա­կին էր։ Այդ օրն Ի­րա­նի ՆԳ նա­խա­րար Աբ­դոլ­ռե­զա Ռահ­մա­նի Ֆազ­լին իր թուրք գոր­ծըն­կեր Սու­լեյ­ման Սոյ­լուի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է, որ «Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ բոր­բո­քե­լու ԱՄՆ-ի փոր­ձե­րը ձա­խող­վել են... Ա­մե­րի­կյան պատ­ժա­մի­ջոց­ներն ուղղ­ված են Ի­րա­նի ներ­սում սո­ցիա­լա­կան խն­դիր­ներ ստեղ­ծե­լուն՝ երկ­րի ներ­քին գոր­ծե­րին մի­ջամ­տե­լու հա­մար պատր­վակ գտ­նե­լու նպա­տա­կով... Սա­կայն Թեհ­րա­նի ար­դյու­նա­վետ հա­կա­քայ­լերն ԱՄՆ-ին հու­սա­հա­տու­թյան են հասց­րել Ի­րա­նում ան­կա­յու­նու­թյուն, անվ­տան­գու­թյան պա­կաս և քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ ստեղ­ծե­լու նրա փոր­ձե­րում»։ Ֆազ­լին բարձր է գնա­հա­տել թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի դիր­քո­րո­շու­մը, ո­րոնք «դա­տա­պար­տում են ԱՄՆ-ի հա­կաի­րա­նա­կան ու­ղե­գի­ծը», ա­վե­լաց­նե­լով, որ ա­մե­րի­կյան վար­չա­կազ­մը փոր­ձում է մի­ջամ­տել նաև այլ եր­կր­նե­րի ներ­քին գոր­ծե­րին։
Այս­պի­սով, շատ բարձր պե­տա­կան մա­կար­դա­կում Թեհ­րա­նը բա­ցեի­բաց մե­ղադ­րել է ԱՄՆ-ին Ի­րա­նի դեմ քայ­քա­յիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար, ո­րոնք, բա­ցի «հա­կաի­րա­նա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րից», ուղղ­ված են երկ­րում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ հրահ­րե­լուն։ Այ­նու­հետև Ֆազ­լին տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րին ի­րենց անվ­տան­գու­թյու­նը, քա­ղա­քա­կան և տն­տե­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներն ամ­րապն­դե­լու կոչ է ա­րել։ Նա ող­ջու­նել է սահ­մա­նա­յին, կազ­մա­կերպ­ված հան­ցա­վո­րու­թյան և ա­հա­բեկ­չու­թյան հար­ցե­րով փոխ­շա­հա­վետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Թուր­քիա­յի հետ։ Բայց այս­տեղ էլ շատ նր­բու­թյուն­ներ կան։ Օ­րի­նակ՝ մա­յի­սին ի­րան­ցի­ներն առն­վազն ե­րեք ան­գամ ա­հա­բեկ­չու­թյան փորձ են խա­փա­նել, և դրան­ցից եր­կու­սը ե­ղել են հենց Ի­րա­նի արևմտյան սահ­ման­նե­րին, այ­սինքն՝ կամ Թուր­քիա­յից, կամ ի­րա­նա-թուր­քա­կան սահ­մա­նի մեր­ձա­կայ­քում։ Ի­րա­նա­կան այս կամ այն բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի, ա­ռա­վել ևս ու­ժա­յին կա­ռույց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի խոս­քե­րը վեր­լու­ծե­լիս միշտ պետք է հի­շել, որ երբ խո­սում է ի­րան­ցին, ա­պա նրա ար­տա­քուստ «ան­մեղ» և ի­րա­վի­ճա­կին լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նող բա­ռե­րում կրկ­նա­կի-ե­ռա­կի ի­մաստ­ներ են թաքն­ված։ Մեր ըն­թեր­ցող­նե­րին չտան­ջե­լու հա­մար ըն­դգ­ծենք. Ֆազ­լին թուր­քե­րին հաս­կաց­րել է` Ի­րա­նին հայտ­նի է, որ ա­մե­րի­կյան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը Թուր­քիա­յի տա­րածքն օգ­տա­գոր­ծում են հա­կաի­րա­նա­կան նպա­տակ­նե­րով։
Անդ­րա­դառ­նա­լով Ի­րան-Թուր­քիա գա­զա­մու­ղի վթա­րից հե­տո ծա­գած խն­դիր­նե­րին` ԻՆԳ նա­խա­րարն իր թուրք գոր­ծըն­կե­րո­ջը «այդ հար­ցով զբաղ­վե­լու» կոչ է ա­րել։ Հի­շեց­նենք, որ ի­րա­նա­կան գա­զի ար­տա­հա­նու­մը Թուր­քիա դա­դա­րեց­վել էր մար­տի 31-ին Թուր­քիա­յի տա­րած­քում գա­զա­մու­ղի պայ­թե­ցու­մից հե­տո, ո­րի հետևում կանգ­նած են քուրդ պար­տի­զան­նե­րը։ Բայց խն­դիրն այն է, որ հենց մա­յի­սի վերջին տաս­նօր­յա­կին Լի­բիա­յում Թուր­քիա­յի մի­ջամ­տու­թյան կա­պակ­ցու­թյամբ, հա­ղոր­դում­ներ էին գա­լիս, որ Թուր­քիան չի շտա­պում վե­րա­կանգ­նե­լու Ի­րան-Թուր­քիա գա­զա­մու­ղը։ Եվ դրա­նում կաս­կա­ծում էին Իս­րա­յե­լին, որն այ­նուա­մե­նայ­նիվ սկ­սեց ա­ռան­ձին բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել Ան­կա­րա­յի հետ Մի­ջերկ­րա­կան ծո­վի ա­ռափ­նյա­կի հար­ցով։
Օ­րե­ցօր ա­վե­լի լար­ված է դառ­նում ի­րադ­րու­թյու­նը սի­րիա-թուր­քա­կան սահ­մա­նին։ Սի­րիա­կան բա­նա­կի և շիա աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի դիր­քե­րի վրա Հա­լեպ և Լա­թա­քիա նա­հանգ­նե­րում թուր­քա­կան բա­նա­կի և ա­հա­բե­կիչ­նե­րի հար­ձակ­ման ոչ վա­ղուց­վա փոր­ձից հե­տո ռազ­մա­վա­րա­կան ի­րադ­րու­թյու­նը Սի­րիա­յում սկ­սեց սպառ­նա­լից կեր­պով վա­տա­նալ։ Պարզ է, որ բո­լոր շա­հագր­գիռ եր­կր­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին` Ի­րանն ու Ռու­սաս­տա­նը, ու­շա­դիր հետևում են ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին։ Ի­րա­նը` հենց թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ թուր­քե­րի և ա­պա­բե­կիչ­նե­րի դեմ լի­բա­նա­նյան «Հզ­բո­լա­հի» շիա­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ո­րո­շա­կիո­րեն մաս­նակ­ցել են նաև ի­րան­ցի ռազ­մա­կան խոր­հր­դա­կան­նե­րը։
Մա­յի­սի 25-ի կող­մե­րը սկ­սե­ցին լու­րեր գալ, որ սի­րիա­ցի­ներն ար­դեն միան­գա­մայն նոր մար­տա­վա­րու­թյուն են կի­րա­ռում։ Սի­րիա­կան ա­վիա­ցիան Իդ­լիբ նա­հան­գում հար­ված է հասց­րել, որն ուղղ­ված է ե­ղել Թուր­քիա­յի օ­ժան­դա­կու­թյու­նը վա­յե­լող, այս­պես կոչ­ված, «սի­րիա­կան զին­ված ընդ­դի­մու­թյան» խմ­բա­վո­րում­նե­րից մե­կի հրա­մա­նա­տա­րի դեմ։ Ա­նօ­դա­չու ինք­նա­թի­ռը հար­ձա­կում է գոր­ծել այն ավ­տո­մե­քե­նա­յի վրա, ո­րում գտն­վում էր թր­քա­մետ «Ա­զա­տագ­րու­թյան ազ­գա­յին ճա­կա­տի» 1-ին բրի­գա­դի հրա­մա­նա­տա­րը (մա­կա­նու­նը` Ա­լի Ահ­մադ)։ Ըստ զին­վո­րա­կան աղ­բյուր­նե­րի` այդ հրա­մա­նա­տա­րը և նրա հետ մե­քե­նա­յում գտն­վող զի­նյալ­նե­րը ոչն­չաց­վել են։ Իդ­լի­բի գո­տում ու­ժի մեջ է հրա­դա­դա­րի ռե­ժի­մը, և այդ ֆո­նին կա­ռա­վա­րա­կան զոր­քե­րը կի­րա­ռում են ա­հա­բեկ­չա­կան և Թուր­քիա­յի օ­ժան­դա­կու­թյու­նը վա­յե­լող «չա­փա­վոր» խմ­բա­վո­րում­նե­րի դաշ­տա­յին հրա­մա­նա­տար­նե­րի կե­տա­յին վե­րաց­ման մար­տա­վա­րու­թյու­նը։ Սի­րիա­կան բա­նա­կը կա­րո­ղա­ցել է երկ­րի հյու­սիս-արևմուտ­քում վե­րա­դարձ­նել այն բո­լոր տա­րածք­նե­րը, ո­րոնք կորց­րել էր «Խու­րաս ադ Դին» և «Թուրք­մենս­տա­նի իս­լա­մա­կան կու­սակ­ցու­թյուն» ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի խո­շոր հար­ձակ­ման հետևան­քով։ Կա­ռա­վա­րա­կան զոր­քե­րը Հա­մա և Իդ­լիբ նա­հանգ­նե­րի վար­չա­կան սահ­մա­նի Ալ Ղաբ դաշ­տա­վայ­րի շր­ջա­նում ի­րա­կա­նաց­րած հա­կա­հար­ձակ­ման ըն­թաց­քում զի­նյալ­նե­րին դուրս են մղել մա­յի­սի 10-ին նրանց գրա­ված դիր­քե­րից։
Հենց այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո ռու­սա­կան մա­մու­լում հա­ղոր­դում­ներ հայ­տն­վե­ցին, ո­րոն­ցում այն միտքն էր հն­չեց­վում, թե Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը կր­կին որևէ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն չի կա­տա­րում, և ՌԴ-ի ու Թուր­քիա­յի միջև մար­տի 5-ին կնք­ված պայ­մա­նա­գի­րը տա­պալ­ման վտան­գի տակ է։ Հա­ղոր­դում­նե­րի հե­ղի­նակ­ներն ակ­նար­կում էին, որ բա­ցառ­ված չէ Ռու­սաս­տա­նի «միա­նա­լը» սի­րիա­կան բա­նա­կի և աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Իսկ հե­տո ա­նակն­կալ ե­ղավ, բայց ար­դեն Սի­րիա­յի արևել­քում։ Նախ սի­րիա­ցի քր­դե­րը հան­կարծ հայ­տա­րա­րե­ցին, որ «ձանձ­րա­ցել են» ան­ջատ-ան­ջատ գոր­ծե­լուց և մաս­նատ­ված լի­նե­լուց։ Թե դա ինչ է նշա­նա­կում, դեռ կտես­նենք։ Բայց դա տե­ղի ու­նե­ցավ ինչ­պես Հա­լե­պի և Լա­թա­քիա­յի նա­հանգ­նե­րի (Թուր­քիա­յի և ա­հա­բե­կիչ­նե­րի հար­ձակ­ման փոր­ձը), այն­պես էլ Սի­րիա­յի արևել­քի տա­րօ­րի­նակ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ֆո­նին։ Երկ­րորդ. մա­յի­սի 27-ին սի­րիա­կան բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նումն ա­մե­րի­կյան ու­ղեկ­ցորդ պա­հա­կախմ­բին թույլ չի տվել գնալ հյու­սիս-արևել­քի Հա­սե­քե նա­հան­գի Ալ-Դար­դա­րա գյուղ։ Ըստ տե­ղա­կան աղ­բյուր­նե­րի, մի քա­նի զրա­հա­մե­քե­նա­նե­րից բաղ­կա­ցած շա­րա­սյու­նը, ա­մե­րի­կա­ցի­նե­րի գլ­խա­վո­րու­թյամբ, մո­տե­ցել է Ալ-Դար­դա­րա­յի սահ­ման­նե­րից դուրս գտն­վող կա­ռա­վա­րա­կան զոր­քե­րի դիր­քե­րին։ Հաս­նե­լով նրանց` ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­ներն ստիպ­ված են ե­ղել հետ շրջ­վե­լու այն բա­նից հե­տո, երբ սի­րիա­ցի զին­վո­րա­կան­նե­րը «կտ­րուկ տո­նով» մեր­ժել են ան­կոչ հյու­րե­րի պա­հան­ջը։ Պա­հա­կախմ­բի կազ­մում էին ա­մե­րի­կա­ցի զին­ծա­ռա­յող­ներ և քր­դա­կան «Սի­րիա­կան ժո­ղովր­դա­վա­րա­կան ու­ժե­րի» (ՍԺՈՒ) մար­տիկ­ներ, ո­րոնք օգտ­վում են տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­րի­կյան զոր­քե­րի օ­ժան­դա­կու­թյու­նից։ Մա­յի­սի 27-ի այդ մի­ջա­դե­պը վեր­ջին 10 օ­րում նման տի­պի երկ­րորդ դեպքն էր։ Ա­մե­րի­կա­ցի զին­ծա­ռա­յող­ներն ի­րենց նկատ­մամբ նման վե­րա­բեր­մուն­քի են հան­դի­պում ոչ միայն Բա­շար Ա­սա­դի զին­վոր­նե­րի, այլև ռու­սա­կան ռազ­մա­կան ոս­տի­կան­նե­րի կող­մից, ո­րոնք պա­րե­կու­թյուն են ա­նում Սի­րիա­յի հյու­սիս-արևել­քում։ Բազ­մա­թիվ դեպ­քեր են հայտ­նի, երբ և՛ ա­ռա­ջին­նե­րը, և՛ երկ­րորդ­նե­րը շր­ջա­փա­կել են ա­մե­րի­կյան պա­հա­կախմ­բե­րի ան­ցու­մը։ Ընդ ո­րում, «ճա­նա­պար­հա­յին պա­տե­րազ­մի» ա­ռան­ձին դր­վագ­նե­րում մի­ջա­դե­պե­րի նա­խա­ձեռ­նող­նե­րը ե­ղել են ԱՄՆ-ի զին­ծա­ռա­յող­նե­րը, ո­րոնք Սի­րիա­յում են գտն­վում Դա­մաս­կո­սի կամ­քին հա­կա­ռակ։
Այս­պի­սով, հույ­նե­րը (առն­վազն հի­մա և բա­նա­վոր) խո­սում են թուր­քե­րի հետ պա­տե­րազ­մին պատ­րաստ լի­նե­լու մա­սին։ Ե­գիպ­տոսն ու Ա­ՄԷ-ն Հու­նաս­տա­նի, Կիպ­րո­սի և Ֆրան­սիա­յի հետ հա­կա­թուր­քա­կան դա­շինք են ձևա­վո­րում։ Այդ կա­պակ­ցու­թյամբ շա­տե­րը, այդ թվում և Հա­յաս­տա­նում, ան­համ­բեր հարց­նում են, թե այդ ին­չու Ռու­սաս­տա­նը և Ի­րա­նը չեն շտա­պում մտ­նել հա­կա­թուր­քա­կան ճամ­բար։ Թուր­քիա­յի դեմ ա­տե­լու­թյու­նը չպետք է խան­գա­րի ա­ռողջ դա­տո­ղու­թյա­նը. Ան­կա­րան կարճ վզա­փո­կով պա­հե­լով և նույ­նիսկ համ­բե­րու­թյամբ հան­դուր­ժե­լով նրա սադ­րանք­նե­րը` ՌԴ-ն և Ի­րա­նը ի­րա­կա­նում կա­ռու­ցում են թուր­քե­րին դի­մա­կա­յե­լու ի­րենց մար­տա­վա­րու­թյու­նը։ Նախ` Սի­րիա­յում և Լի­բիա­յում, հատ­կա­պես` Սի­րիա­յում։ Երկ­րորդ` Մոսկ­վան ու Թեհ­րանն ա­ռանձ­նա­պես նր­բան­կատ չեն Թուր­քիա­յի հետ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Վերևում մենք ար­դեն գրել ենք, թե ինչ­պես մեղմ, բայց միա­ժա­մա­նակ կոշտ կեր­պով Ի­րա­նի ԱԳ նա­խա­րար Ֆազ­լին Ան­կա­րա­յին «խոր­հուրդ էր տա­լիս» զբաղ­վել փո­խա­դարձ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող գոր­ծե­րով (Թուր­քիա­յին ի­րա­նա­կան գա­զի մա­տա­կա­րա­րում) և ման­րա­մասն նկա­րագ­րում էր թուր­քե­րին, որ Թեհ­րա­նը խա­փա­նել է Ի­րա­նի ներ­սում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ սան­ձա­զեր­ծե­լու ԱՄՆ-ի պլան­նե­րը։ Զու­գա­հե­ռա­բար Ի­րա­նի բա­րե­կամ­նե­րը` լի­բա­նա­նյան «Հզ­բո­լա­հի» շիա­նե­րը, թուր­քա­կան զոր­քերն էին ջախ­ջա­խում սի­րիա­կան Հա­լեպ ու Լա­թա­քիա նա­հանգ­նե­րում։ Ին­չո՞վ Ի­րա­նի դի­մա­կա­յու­թյու­նը չէ թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։
Ինչ վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նին, ա­պա այս դեպ­քում ա­մեն ինչ ա­վե­լի բարդ է։ Չէ՞ որ 2016 թ. ա­մառ­վա­նից հե­տո Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղա­նը զո­ռով կպ­չում էր ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նին` իբր բա­րե­կամ, Ռու­սաս­տա­նը «փր­կիչ» էր ան­վա­նում և այլն։ Բո­լո­րը հի­շում են, թե ին­չու էր Էր­դո­ղանն այդ­քան նվաս­տա­նում, հենց վեր­ջերս էլ (մար­տին) այն­քան նվաս­տա­ցավ, որ արևմտյան ԶԼՄ-նե­րը գրե­ցին, թե Էր­դո­ղա­նը խո­նարհ­վել է «ՊԱԿ-ի գն­դա­պե­տի ա­ռաջ»։ Սա­կայն 2020 թ. մա­յի­սի վեր­ջին Ռու­սաս­տա­նը հաս­կաց­րեց Էր­դո­ղա­նին, որ նրան քիչ «ժա­մա­նակ է մնա­ցել» ար­մա­տա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի և Մեր­ձա­վոր Արևել­քում քա­ղա­քա­կա­նու­թյու­նը փո­խե­լու հա­մար։ Մա­յի­սի 28-ին ՌԴ ԱԳՆ-ում «ան­վա­յել չա­րա­շա­հում­ներ» ան­վա­նե­ցին Թուր­քիա­յի այն մի շարք գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք նվիր­ված էին Ղրի­մի թա­թար­նե­րի 1944 թ. բռ­նի տե­ղա­հան­ման 76-ա­մյա­կին։ «Թուր­քա­կան հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րին, Թուր­քիա­յի տա­րած­քում ապ­րող ժո­ղո­վուրդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ո­րոնք ազ­գակ­ցա­կան կա­պե­րով կապ­ված են Ռու­սաս­տա­նի հետ, կոչ ենք ա­նում օ­բյեկ­տիվ հա­յացք նե­տե­լու 20-րդ դա­րի պատ­մու­թյան բարդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին։ Սկզ­բուն­քո­րեն հան­դես ենք գա­լիս հօ­գուտ այն բա­նի, որ տխ­րա­լի տա­րեթ­վե­րը չծա­ռա­յեն այս­րո­պեա­կան քա­ղա­քա­կան շա­հե­րին, այլ օգ­նեն մեր­ձեց­մա­նը պատ­մա­կան ընդ­հա­նուր հի­շո­ղու­թյան ու ճա­կա­տագ­րի հի­ման վրա»,- հայ­տա­րա­րել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ընդ­գծ­վել է, որ Ղրի­մի հան­դեպ ստա­լի­նյան բռ­նաճն­շում­նե­րի և ՌԴ ներ­կա­յիս քա­ղա­քա­կա­նու­թյան միջև թուր­քա­կան մի շարք պաշ­տո­նա­տար ան­ձանց կող­մից զու­գա­հեռ­ներ տա­նե­լու փոր­ձե­րը վր­դո­վե­ցու­ցիչ են և չեն նպաս­տում ՌԴ-ի և Թուր­քիա­յի միջև բազ­մապ­լան գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հե­տա­գա զար­գաց­մա­նը։
Հենց հա­ջորդ օ­րը` մա­յի­սի 29-ին, Պու­տի­նը ՊՆ-ին և ԱԳՆ-ին հանձ­նա­րա­րեց Սի­րիա­յի հետ բա­նակ­ցել լրա­ցու­ցիչ ան­շարժ գույք և սի­րիա­կան ա­ռափ­նյա­կում ջրա­տա­րածք տա­լու մա­սին։ Սի­րիա­յում ՌԴ-ն ու­նի եր­կու բա­զա. Լա­թա­քիա­յի շր­ջա­նում` «Հմեյ­միմ» ա­վիա­բա­զան և Տար­տու­սում` ծո­վա­յին։ Վեր­ջինս ձևա­կա­նո­րեն կոչ­վում է ՌԾՆ-ի հե­նա­կետ, բայց վեր­ջին 5 տա­րում նրա գոր­ծա­ռույթ­ներն զգա­լիո­րեն ընդ­լայն­վել են։ Ան­ցյալ տար­վա աշ­նա­նը Տար­տու­սում սկ­սեց գոր­ծել նա­վա­նո­րոգ­ման նոր ար­հես­տա­նո­ցը, ո­րի աշ­խա­տան­քը թույլ է տա­լիս էա­կա­նո­րեն կր­ճա­տել հիմ­նա­կան բա­զա­նե­րից հե­ռու գտն­վող ռու­սա­կան նա­վե­րի նո­րո­գու­մը։ «Վա­ղուց են խո­սում «Հմեյ­միմ» բա­զա­յի ընդ­լայն­ման մա­սին։ Դա հար­կա­վոր է և՛ բա­զա­յի անվ­տան­գու­թյու­նը բարձ­րաց­նե­լու հա­մար, ո­րով­հետև այն եր­բեմն գն­դա­կոծ­վում է, և՛ ռազ­մա­կան ու քա­ղա­քա­ցիա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նի են­թա­կա­ռուց­վածքն ընդ­լայ­նե­լու հա­մար,- ա­սել է մի­ջազ­գա­յին գոր­ծե­րով ռու­սա­կան խոր­հր­դի փոր­ձա­գետ Ի­լյա Կրամ­նի­կը` հի­շեց­նե­լով, որ ա­վիա­բա­զան հա­րա­կից է Լա­թա­քիա­յի օ­դա­նա­վա­կա­յա­նին և օգ­տա­գոր­ծում է նրա են­թա­կա­ռուց­ված­քը։- Տար­տու­սի ընդ­լայ­նումն ա­վե­լի էա­կան նա­խա­գիծ է մասշ­տաբ­նե­րի տե­սա­կե­տից. հե­ռան­կա­րում այն­տեղ պետք է ստեղծ­վի լիար­ժեք ռազ­մա­ծո­վա­յին բա­զա, ո­րը թույլ կտա ցան­կա­ցած նա­վե­րի, ընդ­հուպ ա­վիակ­րի, մուտք և սպա­սար­կում։ Ներ­կա­յիս սահ­ման­նե­րում այդ խն­դի­րը չի լուծ­վում, այն­պես որ, լրա­ցու­ցիչ տա­րածք­ներ տա­լու թե­մա­յով բա­նակ­ցու­թյուն­ներն ան­խու­սա­փե­լի են»։
Բա­ցի դրա­նից, Ռու­սաս­տանն ար­դեն վե­րահս­կում և վե­րա­սար­քա­վո­րում է հայ-քր­դա­կան խա­ռը բնակ­չու­թյամբ Կա­միշ­լի քա­ղա­քի ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նը։ Մեր կար­ծի­քով, այդ ա­մե­նը վկա­յում է, որ թուր­քա­կան սադ­րանք­նե­րին ռու­սա­կան պա­տաս­խանն Ան­կա­րա­յի հա­մար կլի­նի անս­պա­սե­լի և բա­վա­կան ցա­վա­գին։ Եվ ե­թե Մոսկ­վան ու Թեհ­րանն ինչ-որ ձևով հա­մա­տե­ղեն ի­րենց «պա­տաս­խան­նե­րը» Թուր­քիա­յին, ա­պա աշ­խար­հը կա­րող է տես­նել այ­սօր­վա «Օս­մա­նյան կայս­րու­թյան» շու­տա­փույթ մայ­րա­մու­տը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 12914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ