Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նաիրա Զոհրաբյան. Մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից

Նաիրա Զոհրաբյան. Մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից
23.06.2020 | 14:26

Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, թե սկսվել է իր հետ շփված անձանց «մասսայական բզբզում»։ «Կառլենչիկի հետ գնացել եմ մանկապարտեզ, Հասիկոյի հետ պոնչիկանոց, Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, Նիկոլի հետ թերթում եմ աշխատել: Ուրեմն, սկսվել է ինձ հետ երբևէ առնչություն ունեցած, ինձ բարևած, ինձ զանգած, իմ հետ խանութում նույն մեկ քառակուսի մետրի վրա կանգնած մարդկանց մասսայական բզբզում: Ոստիկանական բաժանմունք են հրավիրում էս օրերին ԱԱԾ-ի դիմաց, դատարանի մատույցներում ինձնից մի քանի մետր շառավղով գտնվող անձանց ու ահա այստեղ սկսվում է կինոյի ամենադրամատիկ մասը:


Եվ այսպես, հարցաշար, որ ուղղում են իմ պարագծի տարածքում հայտնված և իմ ռադարների տիրույթում ֆիքսված մադկանց:
Հարց առաջին` ի՞նչ կապ ունեք Նաիրա Զոհրաբյանի հետ:
Հարց երկրորդ` ի՞նքն է զանգել և ձեզ ասել գաք ԱԱԾ-ի դիմաց կամ դատարան:
Հարց երրորդ` ԲՀԿ-ից է՞լ ում եք ճանաչում:
Հարց չորրորդ` ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ից ձեզ գումար տվե՞լ են, ասենք, պլակատ բռնելու կամ բուկլետ բաժանելու համար:
Հարց հինգերորդ` հիմա որ ստեղից դուրս գաք Նաիրային կարողա՞ զանգեք:
Ու ահա այսպիսի դաուն հարցերի մի կույտ:
Անկեղծ, խղճում եմ էն օպերներին, որոնց էս շոգին ստիպում են նվաստացուցիչ ռիտուալներ իրականացնել:


Ոնց որ չե՞ք հասկանում հա՞, որ չեք կարող պեղել մեկին, որը կասի, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն ձայն բերելու համար գումար է տվել կամ խոստացել։ Չեք կարող ոչ թե այն պատճառով, որ վատ օպերներ եք, այլ որ նման բան ՉԻ ԵՂԵԼ ՈՐԵՎէ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ժամանակ: Որովհետև, երբ որևէ մեկը ինձ քվե տալու համար փոխհատուցում է ակնկալել, դա ինձ ահավոր վիրավորել ու ջղայնացրել է ու ես պրինցիպիալ չեմ ուզել, որ էդ մարդը իմ օգտին քվեարկի: Որոհետև ես լավ քաղաքական գործիչ ու լավ պատգամավոր եմ ու ցանկացած քաղաքացի, այո, պիտի ուզենար, որ մեր երկրում իմ նման գործիչները շատ լինեին:
Սա` էս մասով, բայց դուք շարունակեք փնտրել: Կառլենչիկին չմոռանաք՝ հետը մանկապարտեզ եմ գնացել, ու ոնց որ մտաբերում եմ՝ փող տվեցի, որ իրա կակաոն ես խմեմ:
Հա, էն օրն էլ Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել: Բայց ոնց որ թե Գուգուշիկը ԲՀԿ պլակատով չէր ու չէր գոռում Զ-Ո-Հ-Ր-Ա-Բ-Յ-Ա-ՆՆՆՆ:


Էս ի՞նչ օրն եք ընկել, էս ի՞նչ մեղկ եք, էս ի՞նչ ողորմելի եք դուքքքքքք:
Հա, վայ, մոռացա: Անկեղծորեն ուզում եմ խոստովանել, որ մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից ու բուլկի ծախողն ասաց, որ ընտանիքով ինձ են ընտրել:
Էս ոնց որ լավ չեք աշխատում, հը՞:
Բուլկի ծախողը, իմ տեղեկությամբ, դեռ չի կանչվել հարցաքննության», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 2944

Մեկնաբանություններ