Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել

Կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել
30.07.2020 | 22:41

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությունից բուժաշխատողի մահվան դեպք է գրանցվել. «Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ ու համբերություն», – նշված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ