Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աղոթարան

Աղոթարան
11.09.2020 | 00:04

Օգ­նիր, Տեր իմ, լուծս քա­շել
լուռ ու ան­դուլ,
Մեծ հա­վատ­քով,
որ Դու կգաս չոր­րորդ ժա­մին
ՈՒ կա­զա­տես Քո որ­բու­կին`
Ցա­վի ան­տես գա­լար­նե­րից:
Զի Քո ձեռ­քը եր­բե՛ք-եր­բե՛ք
չի կար­ճա­ցել,
Եր­բեք-եր­բեք չես ան­տե­սել դեպ
Քեզ ուղղ­ված
Ցա­վոտ հո­գու կան­չե­րը լուռ,
Ան­զոր, հի­վանդ գա­ռանդ միշտ
Դեպ փա­րախ ես Դու ու­ղեկ­ցել:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 4872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ