Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դեղ­նա­վուն ընդ­հա­նուր տետրն ան­պայ­ման գտ­նե­լու և ըն­թեր­ցո­ղին եմ ներ­կա­յաց­նե­լու Թա­գու­հի Կա­րա­բա­ջա­կ­յա­նին

Դեղ­նա­վուն ընդ­հա­նուր տետրն ան­պայ­ման գտ­նե­լու և ըն­թեր­ցո­ղին եմ ներ­կա­յաց­նե­լու Թա­գու­հի Կա­րա­բա­ջա­կ­յա­նին
15.09.2020 | 01:12

Թվում է՝ ե­րեկ էր, բայց շատ ժա­մա­նակ է ան­ցել։ Թիվ 19 հա­մա­բու­ժա­րա­նում էի։ Դեռ դու­ռը նոր բա­ցած՝ բժիշ­կու­հին ան­բա­րի նա­յեց ու ընդ­մի­ջեց բարևս. «Գնա­ցեք թե­րապևտի մոտ, գրանց­վեք, նոր ե­կեք ինձ մոտ»։ Ա­սա­ցի՝ թե­րապևտն է ու­ղար­կել։ Մի­ջին տա­րիքն անց կի­նը կր­կին չո­րու­թյամբ վրա բե­րեց. «Ա­սե՛ք գան­գատ­ներդ», որ երևի նշա­նա­կում էր՝ կարճ կա­պիր։ Նրա ան­բա­րե­հաճ վար­վե­ցո­ղու­թյու­նից ապ­շած՝ «մո­ռա­ցա» գան­գատ­ներս։ Հպան­ցիկ, ա­նո­րոշ բա­ներ ա­սա­ցի՝ պահ ա­ռաջ հե­ռա­նա­լու նպա­տա­կով։ Իր կյան­քից ակն­հայ­տո­րեն դժ­գոհ այդ կինն այլևս բժշ­կու­հի չէր ինձ հա­մար։ Դուրս ե­լա, դան­դաղ քայ­լե­ցի դե­պի հար­կա­բաժ­նի ել­քի դու­ռը։ Եր­կա­րու­ձիգ մի­ջանց­քի վեր­ջում ու­շադ­րու­թյունս գրա­վեց ա­ջա­կող­մի դռան մոտ սպա­սող­նե­րի մեծ հեր­թը։ Ի­րար կող­քի շար­ված ա­թոռ­նե­րին նս­տած տար­բեր տա­րի­քի կա­նայք ցած­րա­ձայն զրու­ցում էին ի­րենց գան­գատ­նե­րից, գո­հու­նակ, շնոր­հա­կալ խոս­քեր ա­սում բժշ­կու­հու հաս­ցեին, ո­րի ըն­դու­նե­լու­թյանն էին սպա­սում։ Հե­տաքր­քր­ված նս­տե­ցի ա­զատ­ված ա­թո­ռին, որ շա­րու­նա­կեմ լսել նրանց զրույ­ցը։ Այդ պա­հին մի­ջանց­քով անց­նող մի կին կանգ ա­ռավ և հան­դի­սա­վոր դի­մեց հեր­թում սպա­սող­նե­րին. «Սի­րե­լի՛ կա­նայք, ես թո­շա­կի ան­ցած կեն­սա­բան եմ և ա­հա թե ինչ խոր­հուրդ կտամ ձեզ՝ ա­մեն ա­ռա­վոտ, դեռ չնա­խա­ճա­շած, կե­րեք մեկ խա­շած հավ­կիթ՝ ա­ռանց ա­ղի և շու­տով կզ­գաք, որ ձեր վա­հա­նա­գեղձն սկ­սել է նոր­մալ գոր­ծել, չմո­ռա­նաք՝ ա­ռա՛նց ա­ղի»։ Սիրտս ջեր­մա­ցավ ան­ծա­նոթ կնոջ վար­մուն­քից, որ սր­տանց ու­զում էր օգ­նած լի­նել հոգ­սա­շատ կյան­քի կնի­քը դեմ­քե­րին, ի­րենց հի­վան­դու­թյան հետ հաշտ, հա­մա­կերպ­ված կա­նանց։ Կող­քիս նս­տած ե­րի­տա­սարդ կի­նը ժպ­տա­դեմ դար­ձավ ինձ.


-Չեք պատ­կե­րաց­նի՝ որ­քան ու­րախ եմ, ո՛չ, ու­րախ բառն այն չէ, եր­ջա­նիկ եմ, որ բժշ­կու­հի Կա­րա­բա­ջա­կյա­նի նշա­նա­կած դե­ղերն ըն­դու­նե­լուց հե­տո հի­վան­դու­թյունս նա­հան­ջեց, վա­հա­նա­գեղձս սկ­սել է նոր­մալ գոր­ծել, մինչ­դեռ որ­քա՜ն էի հու­սա­հատ­ված, կորց­րել էի կյան­քի հմայ­քը...
Կա­բի­նե­տի դու­ռը բաց­վեց, խո­շոր, ժպ­տուն աչ­քե­րով կինն ընդ­հա­նուր հա­յացք գցեց հեր­թում սպա­սող­նե­րի վրա՝ ա­սես ճշ­տե­լով, թե դեռ որ­չափ աշ­խա­տանք ու­նի ա­նե­լու և բա­րե­համ­բույր ձայ­նով ա­սաց.
-ՈՒ՞մ հերթն է, թող ներս գա։
-Էն­դոկ­րի­նո­լոգ Կա­րա­բա­ջա­կյանն ինքն է,- հա­րա­զա­տին տես­նո­ղի ու­րա­խու­թյամբ ա­սաց ե­րի­տա­սարդ կինն ու կտ­րուկ ե­լավ տե­ղից։
Իր հերթն էր։ Նրա ա­թոռն իս­կույն զբա­ղեց­րեց տա­րեց մի կին՝ նույն­պես տրա­մադր­ված զրույ­ցի.
-Շա­քա­րախտ ու­նեմ, ե­կել եմ դե­ղերս ստա­նա­լու, բժշ­կու­հի Կա­րա­բա­ջա­կյա­նը շա­քա­րով հի­վանդ­նե­րին է սպա­սար­կում։ Ա­ռանց նրա նշա­նակ­ման դե­ղեր չես կա­րող ստա­նալ։
Թվար­կեց, թե ինչ հե­տա­զո­տու­թյուն­ներ է ան­ցել՝ ընդ­հա­նուր, հոր­մոն­նե­րի, ներ­զա­տա­կան (էն­դոկ­րին գեղ­ձե­րի), է­լի բա­ներ, որ ա­ռա­ջին ան­գամ էի լսում։ Կր­կին ու­րա­խու­թյուն հայտ­նեց, որ Կա­րա­բա­ջա­կյա­նի պես հո­գա­տար բժշ­կու­հու է հան­դի­պել.
-Իր Թա­գու­հի ան­վա­նը վա­յել սիրտ ու­նի։
Օ­րեր անց կր­կին անց­նում էի եր­կար ու ձիգ մի­ջանց­քով։ Էն­դոկ­րի­նո­լո­գի կա­բի­նե­տի դռան մոտ նույն պատ­կերն էր՝ բո­լոր ա­թոռ­ներն զբաղ­ված էին, կա­նայք կի­սա­ձայն զրու­ցում էին ի­րենց մտա­հո­գող խն­դիր­նե­րից՝ խոս­քա­մի­ջում անդ­րա­դառ­նա­լով նաև օր­վա քա­ղա­քա­կան ան­ցու­դար­ձին, ճշ­տե­լով, թե դի­մա­ցի­նը ո՛ր քա­ղա­քա­կան գործ­չին է հա­մակ­րում կամ հա­կակ­րում, կար­ծես թե դա կապ ու­ներ ի­րենց հի­վան­դու­թյան պատ­ճառ­նե­րի հետ։ ՈՒ կր­կին շնոր­հա­կալ խոս­քեր բժշ­կու­հի Կա­րա­բա­ջա­կյա­նի հաս­ցեին... Իմ հո­գում դեռ չէր մա­րել այն մյուս բժշ­կու­հու կոշտ, ան­տար­բեր վե­րա­բեր­մուն­քի դառ­նու­թյու­նը։ Ո­րո­շե­ցի մի օր գալ, հերթ պա­հել՝ զրու­ցել Կա­րա­բա­ջա­կյա­նի հետ՝ տար­բեր տա­րի­քի, խառն­ված­քի կա­նանց՝ նրա հան­դեպ հա­մակ­րան­քի գաղտ­նի­քը պար­զե­լու հա­մար։

Մի օր ե­կա։ Որ­պես­զի իմ զրույ­ցի պատ­ճա­ռով հի­վանդ­նե­րի մեծ հերթ չգո­յա­նա, սպա­սե­ցի մինչև բժշ­կու­հին ըն­դու­նեց վեր­ջին այ­ցե­լուին, նոր մտա ներս։ Մինչ կո­րո­շեի ին­չից սկ­սել խոսքս, բժշ­կու­հին հե­տաքր­քր­ված, զն­նող հա­յաց­քով նա­յեց դեմ­քիս, ա­սես ինչ-որ բան ո­րո­ներ, ա­պա հարց­րեց՝ ի՞նչ գան­գատ­ներ ու­նեմ։ Եվ, ինձ հա­մար էլ անս­պա­սե­լի, ա­սա­ցի այն ա­մե­նը, ինչ այն մյուս բժշ­կու­հուն չկա­րո­ղա­ցա ա­սել. ի վեր­ջո, բժիշ­կը մեկ օր­գա­նի հի­վան­դու­թյան գծով մաս­նա­գետ չպետք է լի­նի, պետք է քաջ ի­մա­նա մար­դու օր­գան­նե­րի փոխ­կա­պակց­վա­ծու­թյու­նը, կա­րո­ղա­նա պար­զել բո­լոր պատ­ճա­ռա­հետևան­քա­յին կա­պե­րը և նոր միայն եզ­րա­կա­ցու­թյուն ա­նել։ ՈՒ­շա­դիր լսե­լուց հե­տո Կա­րա­բա­ջա­կյանն ինձ հա­մա­պա­տաս­խան հե­տա­զո­տու­թյուն նշա­նա­կեց, ո­րի տվյալ­նե­րի հի­ման վրա պետք է ճշտ­վեր բու­ժում­ներ նշա­նա­կել-չն­շա­նա­կե­լու հար­ցը։
Շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լուց հե­տո պետք է ոտ­քի ել­նեի, հրա­ժեշտ տա­յի, իսկ ես դան­դա­ղում էի։ Զգա­լով հա­պա­ղելս՝ բժշ­կու­հին հե­տաքր­քր­ված, հար­ցա­կան նա­յեց ինձ, որ նշա­նա­կում էր՝ ու­րիշ ի՞նչ խն­դիր կա։
-Որ­տե­ղա­ցի՞ են Ձեր ծնող­նե­րը։
Որևէ թեր­թի հա­մար հար­ցազ­րույց վա­րե­լիս միշտ ա­ռա­ջինն այդ հարցն եմ տա­լիս զրու­ցակ­ցիս, հա­մոզ­ված, որ այն նրան կտ­րե­լու է ա­ռօ­րյա­յից, արթ­նաց­նե­լու է թանկ հու­շեր, տրա­մադ­րե­լու ան­կեղծ զրույ­ցի։


Ի պա­տաս­խան՝ բժշ­կու­հու տա­քուկ հա­յաց­քում զար­մանք երևաց։ Ներ­կա­յա­ցա։ Ա­սա­ցի, որ ըն­դու­նե­լու­թյան սպա­սող կա­նանց՝ իր հաս­ցեն աս­ված շնոր­հա­կալ խոս­քերն են այ­ցե­լու­թյանս պատ­ճա­ռը։ Զար­մանք, շփոթ­մունք խառն­վե­ցին ի­րար։ Լուռ էր։ Հե­տո ո­րո­նող հա­յաց­քը կտր­վեց գրա­սե­ղա­նին դարս­ված հի­վան­դու­թյան պատ­մու­թյուն­նե­րից, սա­հեց պա­տու­հա­նից դուրս՝ ա­սես հո­րի­զո­նի հե­ռու մի կե­տում փնտ­րե­լով կարևոր մի բան, հե­տո գո­հու­նակ-հպարտ շեշ­տու­մով ա­սաց.
-Նախ­նի­ներս պոլ­սա­հա­յեր են ե­ղել։
Քիչ մնաց գո­չեի՝ պոլ­սա­հա­յե՜ր... Ա­հա՛ թե ին­չու էր այդ­քան ծա­նոթ նրա ժպի­տը։ Հի­շո­ղու­թյանս խոր­քից արթ­նա­ցան ման­կու­թյանս թա­ղի սի­րե­լի, հա­րա­զատ դեմ­քեր, պատ­կեր­ներ, որ նյար­դա­յին այս օ­րե­րի ճն­շու­մով հետ էին քաշ­վել, տր­վել «մո­ռա­ցու­թյան»։ Նրանք՝ մեր թա­ղի ախ­պար­նե­րը, հայ­րե­նիք էին ներ­գաղ­թել տար­բեր եր­կր­նե­րից և տե­ղա­ցի­նե­րից տար­բեր­վում էին կյան­քը, երևույթ­նե­րը գնա­հա­տե­լու ի­րենց ու­րույն մտա­ծո­ղու­թյամբ, ապ­րե­լա­կեր­պով, կեն­ցա­ղով, տար­բեր ար­հեստ­նե­րի տի­րա­պե­տե­լու շնորհ­նե­րով և ընդ­հա­նու­րից տար­բեր­վող ան­հան­գիստ, վառ երևույ­թով։ Նրանք, ա­սես ինչ-որ հրաշ­քով, «Տժվ­ժիկ» ֆիլ­մից էին հայ­տն­վել մեր թա­ղում՝ հատ­կա­պես հետ­պա­տե­րազ­մյան տա­րի­նե­րի ե­րե­խա­նե­րիս շքե­ղու­թյամբ չփայ­լող կյան­քում ու­րա­խու­թյան կայ­ծեր սփ­ռե­լու հա­մար։ Ջերմ, սր­տա­բուխ էին վաղ ա­ռա­վո­տյան ա­կա­ցիա­յի ծա­ռի տակ մեկ գա­վաթ բու­րա­վետ սուր­ճի առջև ոս­կե­ղե­նիկ արևմտա­հա­յե­րե­նով նրանց վեր­հուշ զրույց­ներն ի­րենց հոն­դե­ղի մա­սին, որ­տե­ղից ե­կել էին։ Քա­րոզ­չա­կան խոս­քե­րը՝ թե որ­քան բա­րե­կե­ցիկ կյանք է սպա­սում ի­րենց մայր Հա­յաս­տա­նում, չէին հա­մա­պա­տաս­խա­նել ի­րա­կա­նու­թյա­նը, և խաբ­վա­ծու­թյան զգա­ցու­մը չէր լքում նրանց։ Ի՜նչ բա­րե­կե­ցու­թյան մա­սին կա­րող էր խոսք լի­նել ա­նա­սե­լի կո­րուստ­ներ կրած, զա­վակ­ներ կորց­րած հետ­պա­տե­րազ­մյան մեր հայ­րե­նի­քում։ Ի­րենք՝ մեր ախ­պար­ներն էլ, դա քաջ գի­տակ­ցում էին ու ի­րենց հոն­դե­ղի կյան­քի գե­րա­զան­ցու­թյու­նը մեր այս­տե­ղի հետ հա­մե­մա­տե­լու ան­փո­փոխ թե­ման վեր­ջա­պես սպա­ռե­լով՝ դժ­գո­հու­թյու­նը մի կողմ հրե­լով, ժպ­տում էին։ Հատ­կա­պես մեզ՝ ե­րե­խա­նե­րիս, նա­յե­լիս նրանց ժպի­տը դառ­նում էր տաք, կմշ­տող, խած­նող, ու մենք ու­րա­խու­թյամբ վա­զում էինք փո­ղո­ցի ծո­րա­կից նրանց հա­մար ջրա­մա­նով թարմ ջուր բե­րե­լու։ Եվ հի­մա, այս­քան տա­րի­ներ անց, նրանց՝ ի­րենց նախ­նի­նե­րի հայ­կա­կան հե­ռու­նե­րի կա­րո­տով պա­րուր­ված հո­գի­նե­րի ջեր­մու­թյու­նը տե­սա, զգա­ցի Կա­րա­բա­ջա­կյան ազ­գա­նու­նով բժշ­կու­հու հա­յաց­քում։ Այդ հա­յաց­քում ու­րիշ՝ ոչ պա­կաս կարևոր մի բան էլ կար՝ հի­վան­դի հան­դեպ այն ջեր­մա­գին վե­րա­բեր­մուն­քը, որ կար խոր­հր­դա­յին ժա­մա­նակ, ո­րը մո­ռա­ցու­թյան տր­վեց, ան­տես­վեց, ի­մաս­տազ­րկ­վեց։ Թող նե­րո­ղա­միտ լի­նեն խոր­հր­դա­յին ան­ցյալն ան­վե­րա­պա­հո­րեն վա­տա­բա­նող­նե­րը, բայց կար դա՝ խոր­հր­դա­յին բժիշկ­նե­րի, բու­ժաշ­խա­տող­նե­րի՝ հի­վան­դի հան­դեպ հո­գա­ծու, հա­րա­զա­տո­րեն ջերմ վար­վե­ցո­ղու­թյու­նը՝ ան­կախ հա­սա­րա­կու­թյան մեջ նրա զբա­ղեց­րած դիր­քից, պաշ­տո­նից, ա­ռա­վել ևս՝ վճա­րու­նա­կու­թյան աս­տի­ճա­նից։ Այ­սօր մեր կյանք ներ­խու­ժած, գնա­լով խոր ար­մատ­ներ գցող խորթ բար­քե­րը աղ­ճա­տել, աղ­ճա­տում են մեր ազ­գա­յին նկա­րա­գի­րը, օ­տա­րաց­նում ինք­ներս մեզ­նից։


Աշ­խա­տան­քա­յին ժամն ա­վարտ­վել էր։ Մի­ջանց­քի ա­թոռ­ներն ա­զատ էին։ Սպա­սող­ներ չկա­յին։ Թա­գու­հի Կա­րա­բա­ջա­կյա­նը հան­գիստ, խա­ղաղ, կա­րո­տով պատ­մեց ծնող­նե­րի մա­սին, ա­պա ա­մուս­նու մա­սին, ո­րը նույն­պես բժիշկ է, այդ ժա­մա­նակ՝ ա­տո­մա­կա­յա­նի հի­վան­դա­նո­ցի գլ­խա­վոր բժիշ­կը։ Ա­հա այս­տեղ է, որ խոսքս կցկ­տուր է հն­չե­լու... Ո­րով­հետև կա­տար­վեց ան­հա­վա­նա­կան բան՝ ոչ մեծ, դեղ­նա­վուն ընդ­հա­նուր տետ­րը, որ­տեղ գրա­ռել էի բժշ­կու­հու հետ զրույցս, ան­հե­տա­ցավ, ան­հե­տա­ցավ մեր տան մեջ։ Սկզ­բում վս­տահ էի, որ այն ա­պա­հով տեղ եմ դրել՝ գրա­ռում­նե­րի տետ­րե­րով լի դա­րակ­նե­րից մե­կում, և, ան­շուշտ, գտ­նե­լու եմ։ Բայց եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­տա­րած բազ­մա­թիվ գրա­ռում­նե­րով լի արկ­ղե­րի պա­րու­նա­կու­թյու­նը տետր առ տետր, թերթ առ թերթ նա­յե­լով՝ կր­կին դա­սա­վո­րե­լով ի­րենց տե­ղե­րում, մտա­հո­գու­թյունս վե­րա­ճեց տագ­նա­պի։ Մայրս լավ պա­հած մի բան չգտ­նե­լով՝ խեղ­ճա­ցած ա­սում էր՝ թև՞ ա­ռավ, թռա՜վ... Եր­կար ո­րո­նե­ցի։ Տնե­ցի­նե­րը եր­բեք ձեռք չեն տա­լիս տա­րի­նե­րի ըն­թաց­քում կու­տակ­ված իմ նյու­թե­րին, ան­փու­թու­թյան մեջ չէի կա­րող կաս­կա­ծել նրանց։ ՈՒ շա­րու­նա­կում եմ ո­րո­նել և ո­րո­նե­լու ամ­բողջ ըն­թաց­քում ա­սես չա­րաճ­ճի մի հա­յացք եմ զգում վրաս։
Թվում է՝ դեղ­նա­վուն տետ­րը մոտ, շատ մոտ մի տե­ղից հետևում է ինձ ու հրճ­վում հու­սա­հա­տու­թյանս վրա, չա­փում է համ­բե­րու­թյանս սահ­մա­նը, որ­պես­զի հե­տո՝ իր հո­րի­նած խա­ղից ձաձ­րա­ցած, մի օր ձայն տա ինձ. «Հե՜յ, այս­տեղ եմ...»։ Ով ապ­րել է այս ճն­շող վի­ճա­կը, կհաս­կա­նա ինձ։ Ոչ, չեմ ար­դա­րա­նում, մե­ղա­վո­րու­թյան զգա­ցու­մը հան­գիստ չի տա­լիս։ Հի­մա կհարց­նեք՝ ա­ռանց բժշ­կու­հու հետ զրույ­ցի տվյալ­նե­րի՝ ին­չու՞ գրե­ցի այս պատ­մու­թյու­նը։ Պատ­ճա­ռը հարևա­նու­հիս է՝ Ա­զա­տու­հի Է­մեք­սե­զյա­նը։ Ի դեպ, նրա հո­րա­կան պա­պը նույն­պես պոլ­սա­հայ է ե­ղել։ Մի քա­նի օր ա­ռաջ ա­ռա­վո­տյան սուրճ խմե­լիս պատ­մեց ող­նա­շա­րի վի­րա­հա­տու­թյու­նից հե­տո ծա­գած բար­դու­թյուն­նե­րի մա­սին։ Այլևս չդի­մա­նա­լով ցա­վե­րին՝ գնա­ցել է թիվ 19 պո­լիկ­լի­նի­կա։ Նախ­քան հար­ցեր տա­լը, թե­րապևտը չա­փել է ա­րյան մեջ շա­քա­րի առ­կա­յու­թյան չա­փը։ Պարզ­վել է՝ այն նոր­մա­յից շատ բարձր է ե­ղել, և բժշ­կու­հին Ա­զա­տու­հուն ու­ղար­կել է էն­դոկ­րի­նո­լո­գի մոտ՝ հան­գա­մա­նա­լից հե­տա­զոտ­վե­լու հա­մար։
-Ե­րեք էն­դոկ­րի­նո­լոգ կա, ո­րի՞ մոտ գնամ,- հարց­րի բժշ­կու­հուն,- ա­սաց. «Ո­րին կա­մե­նաք»։ Հեր­թով բա­ցե­ցի ե­րե­քի աշ­խա­տա­սե­նյակ­նե­րի դռ­նե­րը։ Նրան­ցից մե­կը, որ ա­վե­լի հա­սուն տա­րիք ու­ներ, գրա­վեց իր հա­յաց­քի հան­գս­տու­թյամբ։
Ան­համ­բեր ընդ­մի­ջե­ցի խոս­քը.
-Կա­րա­բա­ջա­կյա­նի՞...
Ա­զա­տու­հին զար­մա­ցավ.
-Ի՞նչ ի­մա­ցար։


Ոգևոր­ված պատ­մեց, թե բժշ­կու­հին որ­քան հո­գա­տար, ու­շա­դիր է ե­ղել իր հան­դեպ։ Եր­կար, ման­րա­մասն, ա­ռանց շտա­պե­լու հե­տաքր­քր­վել է իր հի­վան­դու­թյան պատ­մու­թյամբ, խոր­հուրդ­ներ է տվել, ա­պա ու­ղար­կել շա­քա­րախ­տի լա­բո­րա­տոր հե­տա­զոտ­ման և գլի­կո­զաց­ված հե­մոգ­լո­բի­նի ու թիե­րոտ­րոպ հոր­մո­նը ո­րո­շե­լու թեսթ հանձ­նե­լու։ Պարզ­վել է՝ շա­քա­րախտ ու­նի։ Կա­րա­բա­ջա­կյա­նը բու­ժում­ներ է նշա­նա­կել։ Ո­րոշ ժա­մա­նակ անց, երբ Ա­զա­տու­հին գնա­ցել է հեր­թա­կան ստուգ­ման, բժշ­կու­հին նա­յել է նրա դեմ­քին և ու­րա­խա­ցած ա­սել.
-Երբ ա­ռա­ջին ան­գամ տե­սա քեզ, սիրտս ճմլ­վեց, վի­ճակդ լավ չէր։ Հի­մա տեսքդ հան­գիստ է, պայ­ծա­ռա­ցած։
Ա­զա­տու­հին հիա­ցած պատ­մում էր բժշ­կու­հու մա­սին, իսկ ես ա­մա­չում էի կորց­րած տետ­րիս ու հար­ցազ­րույ­ցից հե­տո լռու­թյանս հա­մար։ Իմ մտա­պատ­կե­րում կր­կին հայ­տն­վե­ցին եր­կար մի­ջանց­քի ծայ­րում ա­թոռ­նե­րի եր­կար շար­քում նս­տած կա­նայք, հն­չե­ցին բժշ­կու­հու հաս­ցեին նրանց հիա­ցա­կան խոս­քե­րը։
-Իսկ ե­թե քեզ ա­սեն՝ մեկ բա­ռով, մեկ նա­խա­դա­սու­թյամբ բնո­րո­շիր բժշ­կու­հուն՝ ի՞ն­չը կկարևո­րես նրա նկա­րագ­րում,- հարց­րի Ա­զա­տու­հուն։
Ա­ռանց եր­կար մտո­րե­լու՝ ա­սաց.
-Հի­վան­դին համ­բե­րու­թյամբ լսել կա­րո­ղա­նա­լը։
Չգի­տեմ ին­չու, կր­կին հի­շե­ցի այն մյուս բժշ­կու­հուն, ինձ ուղղ­ված նրա ան­բա­րե­համ­բույր հա­յաց­քը, բայց այս ան­գամ ար­դեն կա­րեկ­ցան­քով, նե­րո­ղամ­տո­րեն։ ՈՒ ո­րո­շե­ցի գրել բժշ­կու­հի Կա­րա­բա­ջա­կյա­նի մա­սին՝ ա­ռանց գրա­ռում­նե­րիս տվյալ­նե­րի։
Դեղ­նա­վուն ընդ­հա­նուր տետրն ան­պայ­ման գտ­նե­լու և ըն­թեր­ցո­ղին եմ ներ­կա­յաց­նե­լու Թա­գու­հի Կա­րա­բա­ջա­կյան բժշ­կու­հու աշ­խա­տան­քից հե­տո կյան­քը, նրա սե­րը, հո­գա­տա­րու­թյունն ա­մուս­նու, զա­վակ­նե­րի, թոռ­նե­րի հան­դեպ, սե­րը հայ­րե­նի­քի հան­դեպ՝ հո­գու բո­լոր նր­բե­րանգ­նե­րով։ Եվ թող «հայ­րե­նա­սեր» բա­ռը ժա­մա­նա­կավ­րեպ հա­մա­րող­նե­րը, նե­րո­ղա­միտ-եր­կի­մաստ չժպ­տան, հենց ի­րենք են ի­մաս­տազր­կել այդ բա­ռի խո­րի­մաս­տը։
Քա­ջա­ռող­ջու­թյուն Թա­գու­հի Կա­րա­բա­ջա­կյա­նին՝ ա­վե­լի շատ մարդ­կանց ա­ռող­ջու­թյուն պարգևե­լու հա­մար։


Ասպ­րամ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 14422

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ