Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրախորհրդարանն այսօր կքննարկի իրավիճակը Նավալնիի շուրջ

Եվրախորհրդարանն այսօր կքննարկի իրավիճակը Նավալնիի շուրջ
17.09.2020 | 13:41

Այսօր Եվրախորհրդարանը կքննարկի իրավիճակը Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի շուրջ: Նա, ըստ Գերմանիայի իշխանությունների, թունավորվել է արգելված «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով:


Ակնկալվում է, որ պատգամավորները կողմ կքվեարկեն բանաձևին, թե ինչպես պետք է ԵՄ իշխանություններն արձագանքեն տեղի ունեցածին: Եվրախորհրդարանի կայքը տարբեր խորհրդարանական խմբերի մշակած փաստաթղթերի նախագծեր է հրապարակել, մեկը վերաբերում է Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննություններում հայտնված անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Մեկ այլ նախագծով առաջարկվում է դադարեցնել Ուկրաինան շրջանցող «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, որով ռուսական վառելիքն առաքվելու է Եվրոպա, նաև առաջարկվում է կրկին դուրս թողնել Ռուսաստանին ԵԽԽՎ-ից:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ