Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է անում չվախեցնել հարևան երկրներին

Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է անում չվախեցնել հարևան երկրներին
17.09.2020 | 13:44

Եվրամիությունում հասկանում են Թուրքիայի դժվարությունները, բայց արդարացում չեն համարում տարածաշրջանում ագրեսիվ պահվածքի համար, չորեքշաբթի Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Այո, Թուրքիան խնդրահարույց հարևանություն ունի: Եվ, այո, միլիոնավոր փախստականներ է ընդունում, մենք զգալի ֆինանսավորմամբ աջակցում ենք նրան: Բայց սրանցից ոչ մեկը չի կարող արդարացնել հարևաններին վախեցնելու նրա փորձերը», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նա նշել է «Թուրքիան կարևոր հարևան է և միշտ կլինի, բայց չնայած մենք աշխարհագրորեն մոտ ենք՝ մեր միջև հեռավորությունը, հավանաբար, կշարունակի աճել», - հայտարարել է նա: Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նաև հավելել է, որ Հունաստանը և Կիպրոսը «միշտ կարող են հույս դնել եվրոպական համերաշխության վրա ՝ պաշտպանելով իրենց ինքնիշխան իրավունքները»:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ