Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գագիկ Ծառուկյան. Ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ

Գագիկ Ծառուկյան. Ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ
17.09.2020 | 13:47

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Facebook-ում այսօր արված գրառմանը: «Կարծում եմ ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը», - Facebook-ի իր էջում գրել է Ծառուկյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:


Երեկ խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ակնարկել էր Գագիկ Ծառուկյանի դեմ 1970-ականների վերջին հարուցված քրեական գործի մասին՝ այդպիսով հակադարձելով իր պաշտոնավարման դեմ ելույթներին:

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ