«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ջաստին Թրյուդո. Ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը կարևոր ոլորտներում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների

Ջաստին Թրյուդո. Ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը կարևոր ոլորտներում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների
22.09.2020 | 00:30

Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: «Այսօր միանում ենք Կանադայի և ողջ աշխարհի հայկական համայնքներին՝ տոնելու Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձը: Կանադան առաջինն էր արևմտյան երկրներից, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով 1992-ին: Այն ժամանակվանից ի վեր մեր երկու երկրների հարաբերությունները, որոնք կառուցվել են համընդհանուր արժեքների և ամուր մարդկային կապերի վրա, ավելի են ուժեղացել: Ավելի քան 60 000 կանադահայեր կարևոր աջակցություն են ցուցաբերում մեր համայնքներին և մեր երկրին ամեն օր:


«Հայաստանն ու Կանադան սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում: 2018-ին ես հնարավորություն ունեցա այցելելու Հայաստան և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը: Մենք ակնկալում ենք խորացնել մեր գործընկերությունը կարևոր ոլորտներում, ինչպես օրինակ՝ գենդերային հավասարության և կանանց հզորացման, առևտրի և ներդրումների, կլիմայական փոփոխությունների՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:


Կանադայի կառավարության, Սոֆյայի և իմ անունից ուրախ օր եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր նշում են Անկախության տոնը»,- ասվում է Թրյուդոյի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ