Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բելառուսում կարող է սկսվել ազգային գործադուլ

Բելառուսում կարող է սկսվել ազգային գործադուլ
24.09.2020 | 14:20

Ալեքսանդր Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունից հետո Բելառուսում բողոքի ցույցերը թեժացել են: Հանրահավաքը ցրելուն ի պատասխան ցուցարարները հինգշաբթի և ուրբաթ համազգային գործադուլի կոչ են անում, հայտնում է NEXTA-ի Telegram ալիքը:

«Հինգշաբթի և ուրբաթ՝ ազգային գործադուլ: Ժամանակն է, որ բոլոր պետական ձեռնարկությունների աշխատողները կրկին իրենց ցույց տան: Ձեզ, ինչպես միշտ, կփորձեն վախեցնել, բայց կատարյալ անզորության մեջ ապրելն էլ ավելի վատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Վարորդների և հետիոտների միջոցով հնարավոր է նաև արգելափակվեն ճանապարհները և մայրուղիները ամբողջ Բելառուսում: Երկրի բնակիչներին կոչ են արել չվճարել կոմունալ ծառայությունների և հարկերի համար: Սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ բողոքի ցույցեր են նախատեսված Բելառուսի ողջ տարածքում:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ