Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանը 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա COVID-19-ի դեմ պայքարելու համար

Հայաստանը 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա COVID-19-ի դեմ պայքարելու համար
24.09.2020 | 14:22

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2020-ի օգոստոսի 27-ին ստորագրված «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը: Հայաստանի կառավարությունը ստանում է 2 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհ։ Դրամաշնորհի միջոցները կօգտագործվեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար, պաշտպանիչ անձնական սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ընդհանուր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակի տարածման վիճակագրությունը՝ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը կենսական նշանակություն ունի պանդեմիայի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար։

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ