Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիան չի ներառվել Արևելյան Միջերկրականի գազային ֆորումում

Թուրքիան չի ներառվել Արևելյան Միջերկրականի գազային ֆորումում
24.09.2020 | 22:52

Քննարկումների ու խորհրդակցությունների նպատակով Միջերկրածովյան տարածաշրջանի 6 երկրների կողմից ստեղծվել էր Արևելյան Միջերկրածովյան գազային ֆորում՝ գրում է ermenihaber.am-ը։

Կահիրեում տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում ֆորումի մասնակից երկրները՝ Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանանը, Իտալիան և Իսրայելը արձանագրություն են ստորագրել ֆորումին պաշտոնական կարգավիճակ տալու վերաբերյալ:
Այս ձևաչափում բացառվել է Արևելյան Միջերկրականում ափ ունեցող Թուրքիայի մասնակցությունը, որ խիստ բացասաբար է ներկայացվել թուրքական մամուլում՝ բնութագրվելով հակաթուրքական քայլ: Մամուլը սա կապել է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի նավթագազային ապօրինի հորատումների հետ:


Ֆրանսիան, որ Միջերկրականում Անկարայի գործողությունների խիստ քննադատողի դիրքերից է հանդես գալիս, դիմել է ֆորումի մասնակցի կարգավիճակ ստանալու համար: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էլ դիտորդի կարգավիճակ ունեն:
Ֆորումի նպատակն է լինելու տարածաշրջանային էներգետիկ շուկայի ձևավորումը և ձևաչափի մասնակից երկրների միջև առևտրային հարաբերությունների ամրապնդումը։

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ