«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հայրենադարձը գալով Հայաստան՝ փաստացի հայտնվում է դրսում

Հայրենադարձը գալով Հայաստան՝ փաստացի հայտնվում է դրսում
24.09.2020 | 22:54

Հայաստանում վարկային ոլորտում հայրենադարձները մեծ խնդիրների են բախվում՝ Աժ-ում վարկերի հարցով քննարկման ժամանակ ասաց սփյուռքահայ Մերի Էթոյանը։ Նրա խոսքով՝ հայրենադարձին նոր կյանք սկսելու համար ֆինանս է պետք, որը նա ակնկալում է բանկից ստանալ։ «Բայց մտնելով բանկ՝ պատասխանը մեկն է՝ վարկային պատմություն չկա։ Ուրեմն անկեղծ ասեք՝ ինչպե՞ս եք պատկերացնում հայրենադարձի ֆինանսական ինտեգրումը հայրենիքում։ Մենք կանգնում ենք փաստի առաջ՝ աջակցության ծրագրեր կամ չկան, կամ անարդյունավետ են, սխալ ռազմավարությամբ են մշակված։

Հայրենադարձությունը գլոբալ լուծում է պահանջում, բնականաբար, վարկային պատմությունն ընդամենը մեկ կոմպոնենտն է։ Անհրաժեշտ է հայրենադարձության մասին մշակել նոր օրինագիծ, համաձայն որի՝ ավելի լայն իրավունքներ կտրվեն հայրենադարձին, կտրվի իրավական ձևակերպում, թե ով է հայրենադարձը»,- ասաց նա։ Մերի Էթոյանի խոսքով՝ հայրենադարձը գալով Հայաստան՝ փաստացի հայտնվում է դրսում, ուստի պետությունը նրան պետք է տրամադրի ժամանակավոր բնակության վայր։
«Աջակցության անհրաժեշտ կետեր են փոքր և միջին բիզնեսին աջակցելը, ՀԴՄ սարքերի տրամադրումը, հարկերից ժամանակավոր ազատումը, զրո տոկոս վարկերի տրամադրումը։ Մեկ այլ կարևոր խնդիրը վերաբերում է լեզվին, հայրենադարձն ունի լեզվի խնդիր, որն իր հերթին առաջացնում է բազմաթիվ խնդիրներ։ Ուստի, առաջարկում ենք կազմակերպել արևելահայերենի ուսուցում, կառուցել բնակելի շենքեր՝ երկարաժամկետ զրո տոկոս տոկոսադրույքով և տրամադրել հայրենիք վերադարձած սփյուռքահայերին։ Խնդրում ենք, որ պետությունը մեզ տրամադրի տարածք՝ շենք կառուցելու համար։ Հուսով ենք, այս քննարկումից հետո և լուծում կստանա վարկերի հարցը, և լուծման տեսլական կուրվագծվի թվարկածս մյուս հարցերի համար»,- ասաց նա։

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ