Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիայի հաջորդ թիրախը կարող է դառնալ Կիպրոսը

Թուրքիայի հաջորդ թիրախը կարող է դառնալ Կիպրոսը
23.10.2020 | 22:06

Կիպրոսը կարող է Թուրքիայի համար դառնալ արտաքին քաղաքականության հաջորդ թիրախը, որի վրա կարող է իր ազդեցությունը տարածել, գրում է The Jerusalem Post-ի վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։ Թուրքերի ռազմական ներխուժումը Կիպրոս սկսվել է 1974-ի հուլիսի 20-ին և ավարտվել 1974-ի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ։

Հեղինակը հիշեցնում է, որ այժմ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության՝ կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել Անկարայի նախընտրած թեկնածու Էրսին Թաթարը, որը կղզու ապագայի շուրջ բանակցություններում առավել ագրեսիվ դիրքորոշմամբ է հանդես եկել։ Նա առավել հետաքրքրված է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչման և ոչ թե կղզու վերամիավորմանն ուղղված բանակցային գործընթացին վերադառնալու գաղափարով։ «Սա Անկարային կարող է Միջերկրական ծովի արևելյան հատվածում անվերջանալի ճգնաժամային իրավիճակով «ապահովել»՝ հյուսիսային Կիպրոսն օգտագործելով՝ հնարավոր կլինի «վեճի» անվան տակ կղզու ջրերի նկատմամբ պահանջներ ներկայացնել»,- պարզաբանել է Ֆրանցմանը։
Խոսելով Միջերկրական ծովում վառելիքի պաշարների հայտնաբերման շուրջ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածության աճի մասին՝ վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ պատճառը էներգաղբյուրները չեն, քանի որ Անկարան վերջերս նաև Սև ծովում է մեծ պաշարներ հայտնաբերել։ Նրա խոսքով՝ Թուրքիան ապտակ է հասցնում Եվրոպային, փորձում է իր ծովային ազդեցությունը պահել մինչև Լիբիա։


«Դա նաև Հունաստանին «կկտրի» Կիպրոսից և Եգիպտոսից, իսկ Անկարային՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի աջակցությամբ ավելի կմոտեցնի Իսրայելի հետապնդմանը»,- եզրափակել է նա։

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ