Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էդմոն Մարուքյան. Քանի դեռ հրադադար չկա, բանակցություններն արդյունավետ չեն կարող ստացվել

Էդմոն Մարուքյան. Քանի դեռ հրադադար չկա, բանակցություններն արդյունավետ չեն կարող ստացվել
29.10.2020 | 13:04

Այսօր Ժնևում Մնացականյան-Բայրամով հանդիպումը, ինչպես հասկանում ենք, հրադադարի հաստատմանն ուղղված չէ, այլ բանակցությունների սկիզբ կամ փորձ է, սակայն պետք է ասել, որ խորհրդարանական ուժերը որևէ կերպ տեղեկացված չեն, թե ինչ են երկու ԱԳ նախարարները քննարկելու, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ոչ փակ, ոչ բաց խողովակներով մեզնից որևէ մեկը տեղեկացված չէ, թե ինչ են բանակցելու: Մեծ հաշվով,այդ հանդիպումից որևէ բան չեմ էլ ակնկալում, որովհետև քանի դեռ հրադադար չկա, բանակցություններն արդյունավետ չեն կարող ստացվել», - ասաց նա:

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ