Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թեհ­րա­նում ար­դեն ըն­դուն­ված են ինչ-որ պատ­շաճ ո­րո­շում­ներ

Թեհ­րա­նում ար­դեն ըն­դուն­ված են ինչ-որ պատ­շաճ ո­րո­շում­ներ
30.10.2020 | 00:35

Հոկ­տեմ­բե­րի 25-ի օր­վա վեր­ջին պարզ դար­ձավ, որ «ա­մե­րի­կյան զի­նա­դա­դա­րը» ևս չի պահ­պան­վում։ Զի­նա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ ռու­սա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը (հոկ­տեմ­բե­րի 10-ի) տա­պալ­վեց. տա­պա­լե­ցին Թուր­քիան ու «կով­կա­սյան թա­թար­նե­րը»։ Ֆրան­սիա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը (հոկ­տեմ­բե­րի 17-ի) տա­պալ­վեց. մե­ղա­վոր­նե­րը նույն թուր­քերն ու «կով­կա­սյան թա­թար­ներն» էին։ Այժմ «չի կա­տար­վում» Դո­նալդ Թրամ­փի և Մայք Փոմ­փեո­յի լայ­նո­րեն գո­վազդ­ված նա­խա­ձեռ­նու­թյու­նը, և բո­լո­րին հաս­կա­նա­լի է՝ ին­չու։ Պա­տե­րազ­մի «պատ­վի­րա­տուին»՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րին, պետք չէ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րե­ցու­մը. չէ՞ որ Ի­րա­նի հյու­սի­սա­յին սահ­մա­նը դեռ ամ­բող­ջու­թյամբ չի գտն­վում պան­թուր­քիստ­նե­րի վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո։ Կան նաև այլ, երկ­րոր­դա­կան պատ­ճառ­ներ, թե ին­չու են «կով­կա­սյան թա­թար­ներն» ու թուր­քե­րը շա­րու­նա­կում հրե­տա­կո­ծել Ար­ցա­խի քա­ղաք­ներն ու գյու­ղե­րը։ Պար­զա­պես ժա­մա­նակ չկա քն­նե­լու, թե ով է այդ պա­տե­րազ­մում և հա­նուն ին­չի։ Միայն մեր ժո­ղովր­դի հա­մար է ա­ռա­վե­լա­գույնս պարզ, որ նա­հան­ջը մահ է, Ար­ցա­խին պատ­ճառ­ված կո­րուս­տը կո­րուստ է Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյան և ա­պա­գա­յի հա­մար։ Իսկ ու­րիշ­նե­րի պա­րա­գա­յում ան­հայտ­ներ շատ կան։
Կր­կին ու­զում ենք ու­շադ­րու­թյուն հրա­վի­րել Ի­րա­նի դե­րին, բայց ար­դեն կոնկ­րետ Այ­սր­կով­կա­սում։

Պա­տե­րազմ է ըն­թա­նում, և նրա յու­րա­քան­չյուր դր­վա­գի քն­նու­թյու­նը մոտ ա­պա­գա­յի գործն է։ Իսկ հի­մա կարևոր է հաս­կա­նալ, թե ին­չու, ինչ­պես և 2016 թ. ապ­րի­լին, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում այդ «կով­կա­սյան թա­թար­նե­րը» պար­տա­դիր կեր­պով «սխալ­մամբ» ինչ-որ բան են նա­խա­ձեռ­նում նաև Ի­րա­նի տա­րած­քի անվ­տան­գու­թյան դեմ։ Ի դեպ, հայ­կա­կան կողմն ար­դեն բազ­միցս Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին հայտ­նել է, թե ի­րեն ինչ է հայտ­նի ըն­թա­ցող պա­տե­րազ­մի և նրա­նում Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյան մա­սին, մաս­նա­վո­րա­պես Ան­կա­րա­յի դե­րի և Սի­րիա­յից ա­հա­բե­կիչ­նե­րին Նա­խիջևան, Ադր­բե­ջան և Ա­րաք­սից հյու­սիս ըն­կած ողջ գո­տի նե­տե­լու քայ­լե­րի մա­սին։


Ար­դեն այն ժա­մա­նակ, երբ «կով­կա­սյան թա­թար­նե­րը» եր­կու ան­գամ «սխալ­մամբ» հրե­տա­կո­ծե­ցին Ի­րա­նը, Թեհ­րա­նից հետևեց կտ­րուկ ար­ձա­գանք։ Սեպ­տեմ­բե­րի 28-ին Ի­րա­նի սահ­մա­նա­պահ զոր­քե­րի (ԻՀՊԿ-ի կազ­մում) հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Ղա­սեմ Ռե­զա­յին նա­խազ­գու­շաց­րեց Հա­յաս­տա­նին և Ադր­բե­ջա­նին, որ նրանք «ա­վե­լի լավ վե­րահս­կեն» ի­րենց մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը Ի­րա­նի սահ­մա­նա­կից գո­տում. «Մենք նա­խազ­գու­շաց­նում ենք նրանց, որ չի կա­րե­լի կրա­կել դե­պի մեր կող­մը։ Ա­կա­նա­նե­տի եր­կու ա­կան սխալ­մամբ ըն­կել են մեր սահ­ման­նե­րին հա­րա­կից շր­ջան­ներ, և մենք տե­ղե­կաց­րել ենք նրանց։ Մենք հու­սով ենք, որ հան­գս­տու­թյու­նը կվե­րա­կան­գն­վի»։ Նա նույ­նիսկ խա­ղաղ բա­նակ­ցու­թյուն­նե­րին վե­րա­դառ­նա­լու կոչ է ա­րել. «Մենք հետևում ենք նրանց փոխհ­րաձ­գու­թյա­նը, և հա­մոզ­ված ենք, որ այդ ընդ­հա­րում­նե­րը նրան­ցից որևէ մե­կին օ­գուտ չեն տա, ո­րով­հետև ու­րիշ­նե­րը կա­րող են չա­րա­շա­հել ի­րա­վի­ճա­կը»։ Ինչ­պես տես­նում ենք, ի տար­բե­րու­թյուն մյուս­նե­րի, ո­րոնք կրա­կը դա­դա­րեց­նե­լու կո­չեր են ա­նում, ի­րան­ցի գե­նե­րա­լը հի­շա­տա­կում է նաև ինչ-որ «ու­րիշ­նե­րի», ո­րոնք «կա­րող են չա­րա­շա­հել ի­րա­վի­ճա­կը»։ Ռե­զա­յին ակն­հայ­տո­րեն նկա­տի ու­նի ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին եր­կր­նե­րը՝ Թուր­քիան, ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը։ Հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ Բա­քուն ո­րո­շել է ան­տե­սել գե­նե­րա­լի խոր­հուրդ­նե­րը։ Եվ երբ իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան ա­նօ­դա­չուն լկ­տիա­բար (բայց, ի­հար­կե, «սխալ­մամբ») խախ­տեց Ի­րա­նի օ­դա­յին սահ­մա­նը, ի­րա­նա­կան կող­մը կրակ բա­ցեց. մենք գի­տենք միայն, որ ԻԻՀ ՀՕՊ-ի ու­ժե­րը խո­ցել են այդ ա­նօ­դա­չու ինք­նա­թի­ռը։ Բայց կրակ է ե­ղել նաև սահ­մա­նա­կից երկ­րի ուղ­ղու­թյամբ. հա­վա­նա­բար ի­րան­ցի­նե­րը գի­տեին, թե որ­տե­ղից է թռել այդ ա­նօ­դա­չուն, և կրա­կել են այդ «օ­դա­նա­վա­կա­յա­նի» ուղ­ղու­թյամբ։ Բայց դա էլ խել­քի չի բե­րել «կով­կա­սյան թա­թար­նե­րին»։ Ի­րա­նա­կան ԶԼՄ-նե­րը հայտ­նել են, որ հոկ­տեմ­բե­րի 1-ին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տուց հեր­թա­կան ան­գամ «պա­տա­հա­բար» հրե­տա­կոծ­վել են Ի­րա­նի մի շարք սահ­մա­նա­մերձ շր­ջան­ներ։ Ըստ տե­ղե­կու­թյուն­նե­րի, ե­րեք արկ է ըն­կել Արևե­լյան Ադր­բե­ջան նա­հան­գի Խու­դա­փե­րին շր­ջա­նի Փար­վիզ­խան­լու գյու­ղի տա­րած­քում, ին­չի հետևան­քով վի­րա­վոր­վել է մի ե­րե­խա, վնաս­վել 6 տուն։ Ար­դեն շատ ԶԼՄ-ներ նշում են, որ Ի­րա­նի և ԶՈՒ-ի, և ԻՀՊԿ-ի լրա­ցու­ցիչ ու­ժեր են տե­ղա­բաշխ­վում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­րա­կից շր­ջան­նե­րում։ Իսկ փոր­ձա­գետ­ներ Կա­րի­նե Գևոր­գյա­նը (Մոսկ­վա), Վար­դան Ոս­կա­նյա­նը (Երևան) և ու­րիշ­ներ այդ մա­սին հա­ղոր­դել են դեռ սեպ­տեմ­բե­րի 30-ին։ Կ. Գևոր­գյա­նի վկա­յու­թյուն­նե­րը հատ­կա­պես ար­ժե­քա­վոր են, ո­րով­հետև նա հղում է ա­րել Ռու­սաս­տա­նի զին­վո­րա­կան շր­ջան­նե­րի աղ­բյու­րին։ Հա­նուն ար­դա­րու­թյան պետք է նշել, որ այդ­պի­սի մի­ջա­դե­պեր են ե­ղել ոչ միայն «կով­կա­սյան թա­թար­նե­րի» կող­մից։ Հոկ­տեմ­բե­րի 1-ին տա­րած­վել է Ար­ցա­խի ՊՆ-ի հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րում խոս­տո­վան­վում է, որ Վա­րա­զա­թում­բի շր­ջա­նում (թուր­քերն այդ վայրն ան­վա­նել են Լե­լե թե­փե) ԼՂՀ ՊԲ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը խո­ցել են Ադր­բե­ջա­նի ԶՈՒ մի ուղ­ղա­թիռ, ո­րը ջախ­ջախ­վել է Ի­րա­նի տա­րած­քում։ Նշ­վել է, որ հա­կա­ռա­կոր­դի մար­տա­կան մե­քե­նա­յի խո­ցու­մը ի­րա­նա­կան տա­րած­քի մոտ «չի ե­ղել մի­տում­նա­վոր, քա­նի որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ըն­թա­նում են Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նին շատ մոտ»։ Բայց, ինչ­պես մեզ է թվում, Ի­րանն ինքն էլ հիա­նա­լի նկա­տում է ա­մեն ինչ. զուր չէր գե­նե­րալ Ռե­զա­յին սեպ­տեմ­բե­րի 28-ին ա­սում, որ ի­րա­նա­կան կող­մը հետևում է Ի­րա­նի սահ­մա­նա­կից գո­տու հրաձ­գու­թյա­նը։ Այն­պես որ, Ար­ցա­խի ՊՆ-ի խոս­տո­վա­նու­թյունն ի­րան­ցի­ներն ըն­դու­նել են ըմ­բռ­նու­մով։ Միևնույն ժա­մա­նակ մենք ան­հան­գս­տա­նա­լու կա­րիք էլ չու­նենք։ Ադր­բե­ջա­նի ՊՆ-ն նույն օ­րը՝ հոկ­տեմ­բե­րի 1-ին, հեր­քել է այն պն­դում­նե­րը, թե ի­րենք մար­տա­կան օ­դու­ժի միա­վոր են կորց­րել. իբր բո­լոր ինք­նա­թիռ­ներն ու ուղ­ղա­թիռ­նե­րը «շար­քում են»։


Ի­րա­նի կող­մից ա­մե­նա­կարևո­րը հետևեց ա­վե­լի ուշ, թե­պետ նույն­պես հոկ­տեմ­բե­րի 1-ին, երբ ԱԳՆ մա­մու­լի քար­տու­ղար Սա­յիդ Խա­թիբ­զո­դան հայ­տա­րա­րեց, որ «Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տու­թյու­նը ոչ մի դեպ­քում թույլ չի տա ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րին, որ իր հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րին հա­րա­կից շր­ջան­նե­րը դարձ­նեն իր ազ­գա­յին անվ­տան­գու­թյան սպառ­նա­լիք»։ Նա նաև ա­սել է, որ բա­խում­նե­րի տե­ղա­փո­խու­մը Կով­կաս կհան­գեց­նի «տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար ան­հա­մե­մատ ա­վե­լի մեծ ա­ղե­տի, քան ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյունն է»։ Այս­պի­սով Ի­րա­նը, Ռու­սաս­տա­նից ու Ֆրան­սիա­յից հե­տո, փաս­տո­րեն ա­սում է, որ ա­պա­ցույց­ներ ու­նի այն բա­նի, որ Թուր­քիան Մեր­ձա­վոր Արևել­քից ա­հա­բե­կիչ­ներ է տե­ղա­փո­խել Այ­սր­կով­կաս։ Եվ մինչ այ­սօր հենց դա է ա­մե­նագլ­խա­վո­րը, ոչ թե Պու­տի­նի կամ Ռու­սաս­տա­նի անվ­տան­գու­թյան խոր­հր­դի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը կամ Մակ­րո­նի նա­խազ­գու­շա­ցում­նե­րը և Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հաս­ցեին ա­րած ա­ջակ­ցու­թյան խոս­քե­րը։ Տա­րա­ծաշր­ջանն այժմ գրե­թե 100 %-ով գի­տի, թե սուր անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ում զոր­քե­րը կսկ­սեն վե­րաց­նել «Կով­կա­սի թա­թար­նե­րի» բա­նա­կի շար­քե­րում գտն­վող թուր­քա­կան ա­հա­բե­կիչ­նե­րին։ Ի դեպ, դրանք կա­րող են լի­նել նաև ի­րա­նա-ռու­սա­կան հա­մա­տեղ պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ։


Ի մի­ջի այ­լոց, հոկ­տեմ­բե­րի ա­ռա­ջին օ­րե­րին «կով­կա­սյան թա­թար­նե­րը» մի ան­գամ խոս­տո­վա­նե­ցին ի­րենց մեղ­քը։ «Ադր­բե­ջա­նը նե­րո­ղու­թյուն խնդ­րեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տուց Ի­րա­նի տա­րածք հրե­տա­նա­յին ար­կե­րի և հր­թիռ­նե­րի պա­տա­հա­բար ընկ­նե­լու հա­մար,- հայ­տա­րա­րել է գե­նե­րալ Ղա­սեմ Ռե­զա­յին։- Եր­կու եր­կր­նե­րը պա­տե­րազ­մի մեջ են ար­դեն 9 օր, և մենք ցա­վակ­ցում ենք զո­հե­րի կա­պակ­ցու­թյամբ։ Բազ­մա­թիվ հրե­տա­նա­յին ար­կեր ու հր­թիռ­ներ են պա­տա­հա­բար ըն­կել Ի­րա­նի տա­րածք։ Մեր սահ­մա­նա­պահ­նե­րը նա­խազ­գու­շաց­րել են Հա­յաս­տա­նին ու Ադր­բե­ջա­նին, և նրանք ըն­դու­նել են ի­րենց մեղ­քը»։ Նրա խոս­քով, Ի­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը սահ­մա­նում հան­դի­պել են ադր­բե­ջան­ցի պաշ­տո­նա­տար ան­ձանց հետ, որ նրանց հի­շեց­նեն անհ­րա­ժեշտ կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լու մա­սին։ Եր­կու կող­մե­րը խոս­տա­ցել են այն­պես «շտ­կել նշա­նա­ռու­թյու­նը, որ կանխ­վի Ի­րա­նի սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րի ա­գա­րա­կա­տե­րե­րին և բնա­կիչ­նե­րին հասց­վող ցան­կա­ցած կո­րուստ», նշել է գե­նե­րալ Ռե­զա­յին։ Մեր ըն­թեր­ցող­նե­րը նկա­տե­ցի՞ն նր­բու­թյու­նը։ Գե­նե­րա­լը խո­սում է միայն «սահ­մա­նում ադր­բե­ջան­ցի պաշ­տո­նա­տար ան­ձանց հետ, որ նրանց հի­շեց­նեն անհ­րա­ժեշտ կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լու մա­սին»։ Դա նշա­նա­կում է, որ Ի­րա­նից ոչ ոք սահ­մա­նում չի հան­դի­պել ոչ Հա­յաս­տա­նի, ոչ Ար­ցա­խի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հենց այն պատ­ճա­ռով, որ դրա կա­րի­քը չի ե­ղել, այ­սինքն հա­յե­րը ոչ մի ան­գամ չեն կրա­կել ի­րա­նա­կան տա­րած­քի վրա։


Եր­բեմն ընդ­հան­րա­պես պետք չէ ինչ-որ բան գրել «թեժ հետ­քե­րով»։ «Բաք­վի հան­րա­պե­տու­թյան» նոր արտ­գործ­նա­խա­րար (հույս ու­նե­նանք՝ վեր­ջին) Բայ­րա­մո­վի վրա ե­ռան­դուն «հո­գե­բա­նա­կան գրո­հը» չտ­վեց այն ար­դյուն­քը, որ, հա­վա­նա­բար, ակն­կա­լում էին Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ եր­կր­նե­րը։ Բո­լորս գի­տենք, որ հո­կեմ­բե­րի 10-ին Մոսկ­վա­յի ժա­մա­նա­կով ժ. 12.00-ից որևէ «մար­դա­սի­րա­կան հրա­դա­դար» այդ­պես էլ չի հաս­տատ­վել։ Ա­վե­լին, մեր թշ­նա­մի­նե­րը դար­ձյալ հար­ձակ­վել են Հա­յաս­տա­նի տա­րած­քի վրա՝ թի­րա­խա­վո­րե­լով Արծ­վա­նիկ գյու­ղը (Կա­պա­նի մոտ)։ Զոհ­վել է խա­ղաղ բնա­կիչ։ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հոկ­տեմ­բե­րի 10-ին կր­կին (ինչ­պես Վար­դե­նի­սի շր­ջա­նի դեպ­քում) չցու­ցա­բե­րե­ցին օ­պե­րա­տի­վու­թյուն և սկզ­բուն­քայ­նու­թյուն։ Ե­թե հա­կա­ռա­կը լի­ներ, ա­պա և՛ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը, և՛ ՀԱՊԿ-ի ղե­կա­վա­րու­թյունն ար­դեն այն ժա­մա­նակ կդի­տար­կեին «կով­կա­սյան թա­թար­նե­րին» պա­տե­րազ­մի դա­դա­րեց­ման հար­կադ­րե­լու պա­րա­մետ­րե­րը։


Դժ­վար է հաս­կա­նալ, թե ին­չու էր պետք 10 ժա­մից ա­վե­լի բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել Ռու­սաս­տա­նի ԱԳՆ-ում, ե­թե Բա­քուն չէր պատ­րաստ­վում որևէ բան կա­տա­րե­լու։ Պար­զա­պես փաս­տեր կան. այն օ­րե­րի դրու­թյամբ, այն­տեղ ինչ-որ մար­տեր են ըն­թա­նում Հադ­րութ շրջ­կենտ­րո­նում (Ար­ցախ), իսկ այս­տեղ հար­ձակ­ման է են­թարկ­վել Արծ­վա­նիկ գյու­ղը (Հա­յաս­տան)։ Բայց Հադ­րութ հաս­նե­լու հա­մար (նույ­նիսկ դի­վեր­սանտ­նե­րին) պետք է հանձ­նել ինչ-որ դիր­քեր ու տա­րածք­ներ Ջաբ­րա­յի­լի շր­ջա­նում։ Կամ, ինչ­պես հի­մա են ա­սում, «նա­խա­ձեռ­նել մար­տա­վա­րա­կան նա­հանջ»։ Հի­մա հանձ­նե՞լ են, թե՞ պար­զա­պես «չեն նկա­տել» թշ­նա­մի­նե­րի հար­ձա­կում­նե­րը Հադ­րու­թի վրա։ Ե­թե ճիշտ է այդ տար­բե­րակ­նե­րից մե­կը, ա­պա, ա­վաղ, Փա­շի­նյա­նի օ­րոք բա­նա­կում գոր­ծերն ա­վե­լի վատ են, քան Սերժ Սարգ­սյա­նի, և 2016 թ. ապ­րի­լը բո­լո­րո­վին էլ այն չէ, ին­չի մա­սին 4 տա­րի ա­ռաջ «ճա­ռում էին» ին­քը Փա­շի­նյա­նը (Ազ­գա­յին ժո­ղո­վի ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վո­րի դե­րում) և նրա նման այլ ստա­խոս­ներ։ Պարզ­վում է՝ փո­ղոց­նե­րում ու հրա­պա­րակ­նե­րում բթամ­տո­րեն «լեզ­վին տա­լը» և պաշտ­պա­նու­թյունն ու անվ­տան­գու­թյունն ի­րա­պես ղե­կա­վա­րե­լը միան­գա­մայն տար­բեր բա­ներ են։ Այն­պես որ, թե ինչ է սպա­սում Փա­շի­նյա­նին, ան­գամ ա­մե­նա­մեծ ֆան­տաստ գրո­ղի երևա­կա­յու­թյունն ի վի­ճա­կի չէ նկա­րագ­րե­լու։


Ներ­կա­յիս ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյունն ա­պա­գա­յի գործ է, թե­կուզ ոչ հե­ռա­վոր ա­պա­գա­յի։ Բայց այդ ա­պա­գա­յում էլ չա­փա­զանց դժ­վար կլի­նի ա­ռանց ստույգ տե­ղե­կույ­թի։ Թե­կուզ այն մա­սին, թե ին­չու Հա­յաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Մնա­ցա­կա­նյա­նը ՌԴ ԱԳՆ-ում կա­յա­ցած բա­նակ­ցու­թյուն­նե­րից հե­տո իր ա­ռա­ջին հե­ռուս­տազ­րույ­ցում խո­սում էր «մեռ­նող կա­րա­պի» տո­նով։ Չէ՞ որ մեզ մոտ այս­տեղ միայն հաղ­թա­կան զե­կույց­ներ ու հայ­տա­րա­րու­թյուն­ներ են։
(շա­րու­նա­կե­լի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 32088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ