Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դա­վա­ճա­նի խա­րա­նը ցի­նիզ­մով չեք ջն­ջի

Դա­վա­ճա­նի խա­րա­նը ցի­նիզ­մով չեք ջն­ջի
03.12.2020 | 23:38

«Ի­րա­տե­սը» աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նո­րան­շա­նակ նա­խա­րար Մես­րոպ Ա­ռա­քե­լյա­նից հե­տաքր­քր­վեց՝ կա­ռա­վա­րու­թյա­նը, ո­րի ան­դամ է նաև նա, հա­սա­րա­կու­թյու­նը «դա­վա­ճան», «հող հանձ­նող» գնա­հա­տա­կանն է տա­լիս, ինչ­պե՞ս է ստաց­վում ապ­րել ու գոր­ծել այդ պի­տակ­նե­րով: «Ճիշտն ա­սած, ժա­մա­նակ չու­նեմ հետևե­լու հա­սա­րա­կու­թյան կար­ծի­քին, ֆեյս­բու­քյան գրա­ռում­նե­րին, քա­նի որ ամ­բողջ ժա­մա­նակս տրա­մադր­ված է այն խն­դիր­նե­րի լուծ­մա­նը, որ իմ առջև դր­ված են»,- պա­տաս­խա­նեց սո­ցիա­լա­կան ո­լոր­տը ոտ­քի հա­նե­լու ե­կած նա­խա­րա­րը: Մինչև վեր­ջերս մտա­ծում էի՝ իշ­խա­նու­թյան ներ­սում կգտն­վեն մեկ-եր­կու ան­հատ­ներ, որ մե­ծամ­տու­թյան ան­բու­ժե­լի հա­մախ­տա­նի­շը հաղ­թա­հա­րած կլի­նեն:

Փաս­տո­րեն՝ զուր հույ­սեր էի տա­ծում, ան­մեղ գա­ռան մոր­թիով «ա­մե­նա­գետ­նե­րը», ո­րոնց ան­ցած ա­մե­նան­շա­նա­կա­լի ճա­նա­պարհն Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կից դե­պի ռա­դիո­տուն ըն­կած հատ­վածն է ե­ղել, բա­ցա­ռիկ ցի­նիկ­ներ են: Ան­կեղ­ծո­րեն կա­րեկ­ցում եմ նրանց, քան­զի չեն հաս­կա­նում՝ հա­նուն ում և ինչ են ա­նում, ինչ պա­տաս­խա­նատ­վու­թյան տակ են ընկ­նում: Պա­րոն Ա­ռա­քե­լյա­նը, որ իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո դժ­վար թե փո­ղոց դուրս գա­լու ուժ գտ­նի իր մեջ, այ­սօր ար­հա­մար­հան­քով է խո­սում այն մարդ­կանց մա­սին, ո­րոնք բարձ­րա­ձայ­նում են կորց­րած հայ­րե­նի­քի ու ար­ժա­նա­պատ­վու­թյան մա­սին: Կա­պի­տու­լյա­ցիա­յի մա­սին խայ­տա­ռակ հայ­տա­րա­րու­թյան տակ ստո­րագ­րած վար­չա­պե­տի թի­մակ­ցին, վս­տահ եմ, վա­ղը ոչ միայն ա­նար­գան­քի սյու­նին են գա­մե­լու, այլև ար­գե­լե­լու են մար­դա­մեջ դուրս գալ: Դա­վա­ճա­նի խա­րա­նը ցի­նիզ­մով չեք ջն­ջի, պա­րոն նա­խա­րար, ձե­զա­նից ա­վագ­նե­րի հետ խոր­հր­դակ­ցեք, ե­թե պետք է՝ ա­ջակ­ցու­թյուն խնդ­րեք, ինչ-որ տեքս­տեր ան­գիր ա­րեք, ե­կեք դա «պա­տաս­խա­նեք» լրագ­րող­նե­րին, բայց հա­նուն ձեր վաղ­վա օր­վա, մինչև վերջ ինք­ներդ ձեզ մի խայ­տա­ռա­կեք: Ի վեր­ջո ե­րի­տա­սարդ եք, կյանք ու­նեք ապ­րե­լու:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ