Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանի հրաժարականը պահանջողների հանրահավաքը Հանրապետության հրապարակում

Փաշինյանի հրաժարականը պահանջողների հանրահավաքը Հանրապետության հրապարակում
22.12.2020 | 14:30

Հանրապետության հրապարակում սկսվել էվարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
Նշելով, որ դեկտեմբերի 22-ն իրենց պայքարի ամենավճռական օրն է, նրանք համազգային գործադուլ և դասադուլ են հայտարարել։ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր ասաց, որ իրենց են միացել նաև մի խումբ փաստաբաններ։


ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն էլ փոխանցեց, որ այսօրվանից ամենօրյա անհնազանդության ակցիաներ են իրականացնելու մինչև Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։

Դիտվել է՝ 4913

Մեկնաբանություններ