Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերգեյ Լավրովը` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին

Սերգեյ Լավրովը` Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին
18.01.2021 | 21:22

ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում վեց շաբաթյա ռազմական գործողությունների մասին, չի պարունակում որևէ «գաղտնի հավելված», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Գաղտնի հավելվածներ չկան: Եվ ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են որոշ «գաղտնիքների» առարկա լինել», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ