Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ադրբեջանը հետևողականորեն փորձում է «ապահայկականացնել» Արցախի քրիստոնեկան ժառանգությունը

Ադրբեջանը հետևողականորեն փորձում է «ապահայկականացնել» Արցախի քրիստոնեկան ժառանգությունը
21.01.2021 | 22:09

«Նեզավիսիմայա գազետայի» լրագրող Յարոսլով Ինորոդցևն անդրադարձել է Արցախում եկեղեցիների և կրոնական ժառանգության պատկանելիության թեմային, ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն փորձում «ապահայկականացնել» քրիստոնեկան ժառանգությունը:

«Քրիստոսի ծննդյան օրը, Գրիգորյան տոմարով հունվարի 6-7-ին, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմում մինչև վերջերս գտնվող հինավուրց տաճարում Ադրբեջանի ալբանա-ուդիական համայնքի ներկայացուցիչները երկրպագության արարողություն են իրականացրել: Այս առնչությամբ համայնքի պաշտոնական կայքը հայտնել է «երկար տարիների մեջ առաջին անգամ Քարվաճառի հին ալբանական Խուդավենգ վանքում իրականացված աղոթքի մասին»: Բացի այդ, նույն կայքում հստակեցվել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց ի վեր Քարվաճառի շրջան կատարված այցն ուդիների կողմից երրորդն էր:

«Առաջին այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, երկրորդը՝ դեկտեմբերի 30-ին: Ուդի ժողովուրդը միակ ժողովուրդն է, որը քրիստոնեությունը ժառանգել է Կովկասյան Ալբանիայի հնագույն պետությունից: Խուդավենգի վանական համալիրը 6-7-րդ դարերի Կովկասում ալբանական քրիստոնեության ժամանակաշրջանի հուշարձան է: Երկար տարիներ այն հայերը ամբողջ աշխարհին ներկայացրել են որպես հին հայկական եկեղեցի»,- գրել է ուդիական համայնքի պաշտոնական կայքը: Ինորոդցևը մատնանշում է, որ Խուդավենգը կամ Խուդավանքը, որտեղ ժամանել են իրենց հին Կովկասյան Ալբանիայի բնակիչների ժառանգներ համարող այս մարդիկ, իրականում Դադիվանքն է: «2020-ի դեկտեմբերի սկզբին հայկական զինված ուժերը լքել են Քարվաճառի շրջանը, որտեղ էլ գտնվում է վանքը, և այդ տարածքն անցել է Բաքվի վերահսկողության տակ», - նշում է նա ու հավելում, որ այնուամենայնիվ, վանքը հսկում են ռուս խաղաղապահները: Մեջբերելով ռուս խաղաղապահ ուժերի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինի՝ հունվարի 15-ի հայտարարությունը, թե «տոնական արձակուրդների ընթացքում ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից ուխտավորների մուտքը տաճար ապահովված է եղել», Ինորոդցևը ենթադրում է, որ «պետությունների միջև վեճի առարկա դարձած այս հնագույն վանքը փաստացի դարձել է հայ և ուդի համայնքների համատեղ օգտագործման ենթակա կառույց»:


Անդրադառնալով Ադրբեջանում բնակվող ուդի քրիստոնեական համայնքի թեմային, հեղինակը շեշտում է, որ իրականում նրանք Բաքվի համար գործիք են դարձել՝ շրջանի հին քրիստոնեական սրբավայրերից հայերին վտարելու համար: «Միջնադարում հայկական և ալբանական եկեղեցիների պատմությունը սերտորեն փոխկապակցված է եղել` միավորված նրանց ընդհանուր հավատով: Որոշ ժամանակներում Կովկասյան Ալբանիան իսկապես գտնվել է ներկայիս Լեռնային Ղարաբաղի շրջանում, սակայն ներկայում այս «ալբանական թեման» օգտագործվում է հայ եկեղեցու պատմական իրավունքը ինչպես տարածքների, այնպես էլ հին քրիստոնեության հուշարձանների նկատմամբ մերժելու համար»,- ընդգծում է լրագրողը:

Հունվարի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցի մասին, որը նույնպես Բաքվի վերահսկողության տակ է անցել Լեռնային Ղարաբաղում զինված առճակատմանը վերջ դնող եռակողմ հայտարարության հետևանքով, հեղինակը նշում է՝ այն մեծ վրդովմունք է առաջացրել Հայաստանում, քանի որ «Ադրբեջանի ղեկավարն այցելել է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց ավերված տաճար»: Նա վստահեցնում է, որ չնայած Ալիևի դեկտեմբերյան հավաստիացումներին, այն է՝ ապահովել հավատացյալների մուտքը ԼՂ եկեղեցիներ, Բաքուն հետևողականորեն քարոզում է ԼՂՀ-ից նվաճված ողջ տարածքներում քրիստոնեական ժառանգության «ապահայկականացումը»: «Գրավված ալբանական գրեթե բոլոր 128 տաճարները, ներառյալ Քարվաճառի Դադիվանք տաճարը, Քաշաթաղի Աղաօղլան տաճարը, Մարտակերտի Գանձասարի տաճարը և Մարտունում շրջանի Ամարասի եկեղեցիները վերափոխվել են հայկական տաճարների: Հայաստանը հատուկ քաղաքականություն էր վարում Ադրբեջանի պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների հետ կապված», - հունվարի 14-ին AzTV-ի «Հիմնական հարցը» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Գյունդուզ Իսմայիլովը:


Բաքուն հետևողականորեն առաջ է տանում մուսուլմանական հուշարձաններին վնաս հասցնելու թեման, որը, իբր թե, հասցրել է ԼՂՀ վարչակազմը երեք տասնամյակների ընթացքում: Ինորոդցևը բացատրում է, որ այս առումով Ալիևը, որպես դաշնակիցներ, ներգրավել է միջազգային իսլամական հանրությանը:
«Կրթության, գիտության և մշակույթի իսլամական կազմակերպությունը (ISESCO) տեխնիկական առաքելություն կուղարկի տարածաշրջան` վերանայելու «Ղարաբաղում Հայաստանի կողմից ավերված պատմական, մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանները: Վերադառնալուն պես մենք մոբիլիզացնելու ենք մեր փորձագետների թիմը: Այն կազմված կլինի մասնակից երկրների ներկայացուցիչներից: Հուսով ենք, որ փետրվարի վերջին տեխնիկական խումբը կայցելի Ադրբեջանի կողմից գրավված տարածքներ», - հայտնել է կազմակերպության գործադիր տնօրեն Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալիքը»:

Դիտվել է՝ 5159

Մեկնաբանություններ