Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պենտագոնի նոր ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում ընդգծել է ԱՄՆ-ի համար դաշինքի կարևորությունը

Պենտագոնի նոր ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում ընդգծել է ԱՄՆ-ի համար դաշինքի կարևորությունը
23.01.2021 | 20:49

ԱՄՆ ՊՆ նորանշանակ նախարար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԱՄՆ-ի համար դաշինքի կարևորությունը և քննարկել Աֆղանստանում և Իրաքում առաքելությունները՝ հայտարարել է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին։

«Այդ զանգը Օսթինի՝ որպես ՊՆ նախարար առաջին զանգն էր օտարերկրյա առաջնորդին։ Հեռախոսազրույց ընթացքում Լլոյդ Օսթինն ընդգծել է ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Օսթինը և Ստոլտենբերգը «քննարկել են Աֆղանստանում և Իրաքում ընթացիկ առաքելությունները»։

«ՊՆ նախարարը հայտնել է, որ անհամբերությամբ սպասում է Ստոլտենբերգի հետ սերտ աշխատանքային հարաբերությունների զարգացմանը․ նրանք երկուսն էլ պարտավորվել են առաջիկա ամիսներին խորհրդակցություններ անցկացնել»,-ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 3174

Մեկնաբանություններ