Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Առաջին նախագահի «գնացքը վաղո՜ւց գնացել է»

    Առաջին նախագահի «գնացքը վաղո՜ւց գնացել է»

    11.02.2013| 17:26
    Վերջին հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է ՀԱԿ հենքի վրա նոր կուսակցության ձևավորման անհրաժեշտության մասին: Ըստ առաջին նախագահի, նոր ձևավորվելիք կուսակցության գաղափարախոսական հենքը պետք է սոցիալ-լիբերալիզմը լինի:
  • «Ի՞նչ ենք փնտրում այս կյանքում, և ո՞րն է կյանքի իմաստը»

    «Ի՞նչ ենք փնտրում այս կյանքում, և ո՞րն է կյանքի իմաստը»

    11.02.2013| 17:22
    Պողոս Առաքյալն իր աշակերտ Տիմոթեոսին ուղղած երկրորդ նամակի 3-րդ գլխի 1-17 համարներում գրում է. «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր… մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասէր…» (Բ. Տիմ. 3:1-4):
  • Ով էր Հռոմի Պապը` կաթոլիկների կաթոլիկ լինելուց առաջ

    Ով էր Հռոմի Պապը` կաթոլիկների կաթոլիկ լինելուց առաջ

    11.02.2013| 17:08
    Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-երորդը, ում հրաժարականի մասին լուրը ժամեր առաջ հանկարծակիի բերեց ողջ կաթոլիկ (և ոչ միայն կաթոլիկ) աշխարհը, նոր հարցականներ պարտադրեց համաշխարհային լրատվամիջոցներին:
  • Չեմպիոնը Նիգերիայի ընտրանին է

    Չեմպիոնը Նիգերիայի ընտրանին է

    11.02.2013| 14:43
    Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավարտվեց աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունը: Չեմպիոնական տիտղոսի համար Յոհանեսբուրգում մրցակցեցին Նիգերիայի ու մրցաշարի գլխավոր անակնկալի` Բուրկինա-Ֆասոյի ընտրանիները, որոնք առաջնության ընթացքում արդեն իսկ մի անգամ մրցել են միմյանց հետ ու իրարից բաժանվել մեկական գոլ խփած:
  • Քարոզարշավ հո չի՞, քեֆ-ուրախություն է

    Քարոզարշավ հո չի՞, քեֆ-ուրախություն է

    11.02.2013| 14:41
    Հետաքրքիր մշակույթ է ձևավորվում նախընտրական շրջանում. բույլ-բույլ, խումբ-խումբ հավաքվում, գնում են ընտրությունների ընթացքը նշելու: Ուրբաթ օրը «Օջախ» ռեստորանային համալիրում Հանրապետականը «հավաքի» է կանչել Կոտայքի մարզի իշխանական «աշխատավորներին»` նախընտրական պահով:
  • ԱԱԾ-ի հայտարարությունը

    ԱԱԾ-ի հայտարարությունը

    11.02.2013| 14:31
    Քրեական վարույթն իրականացնող մարմինը, նպատակ ունենալով ապահովել քրեական գործով ներգրավված անձանց իրավունքների ու քննության շահերի պաշտպանությունը, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ հայտնում է հետևյալը.
  • Ավարտվեց ընտրարշավի հայրիկյանական 10-օրյակը

    Ավարտվեց ընտրարշավի հայրիկյանական 10-օրյակը

    11.02.2013| 14:28
    Պարույր Հայրիկյանը փետրվարի 11-ին, ժամը 12.25-ին հետ է վերցրել ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու դիմումը Սահմանադրական դատարանից` նախքան ՍԴ-ն դիմումը վարույթ կընդուներ կամ կմերժեր վարույթ ընդունել:
  • Համացանցը փոխել է առօրյա կյանքի կառուցվածքը

    Համացանցը փոխել է առօրյա կյանքի կառուցվածքը

    11.02.2013| 14:04
    Այսօր տեղի է ունեցել «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն:
  • Արամ Խաչատրյանի տարի` Լոս Անջելեսում

    Արամ Խաչատրյանի տարի` Լոս Անջելեսում

    11.02.2013| 13:27
    2013 թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է Արամ Խաչատրյանի տարի` նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության մշակույթի բաժնի պատասխանատու Եղիա Մանսուրյանը ներկայացրել է ծրագրի որոշ մանրամասներ: Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի գալա-համերգով, որին մասնակցելու են Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի մենակատարները, «Դիլիջան» կամերային նվագախումբը:
  • Հայ արձակն ու պոեզիան` պարսկերեն

    Հայ արձակն ու պոեզիան` պարսկերեն

    11.02.2013| 12:55
    Օրերս գրողների տանը «Ծիածան» գրքի շնորհանդեսն էր: Գրքում ներկայացված են 16 հայ գրողի պարսկերեն թարգմանված 22 նովելներ (Հրանտ Մաթևոսյան, Աղասի Այվազյան, Վահագն Գրիգորյան, Պերճ Զեյթունցյան, Սուսաննա Հարությունյան և այլք): Թարգմանիչը Էմմա Բեգիջանյանն է: Մասնագետների հավաստմամբ` արվել են բնագրին համարժեք թարգմանություններ: