Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • Հասան Ռուհանի. «Իրանը տարածաշրջանի ուժեղագույն պետությունն է»

    Հասան Ռուհանի. «Իրանը տարածաշրջանի ուժեղագույն պետությունն է»

    11.03.2014| 11:36
    Առանց Իրանի մասնակցության և քաղաքական կամքի՝ տարածաշրջանում կայունության հաստատում հնարավոր չէ՝ Նահատակների օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։ Mehr գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուհանին Իրանն անվանել է տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։
  • ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

    ԵՄ-ն պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ

    11.03.2014| 11:35
    Եվրահանձնաժողովը սկսել է Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների նախապատրաստման գործընթացը, որոնք կիրառելու մասին որոշում դեռ չի ընդունվել՝ հայտնել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը:
  • Վանը՝ եռակողմ հանդիպավայր

    Վանը՝ եռակողմ հանդիպավայր

    11.03.2014| 11:33
    Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 14-ին, Վանում։
  • Վրաստանը հիշում է Մհեր Մկրտչյանին

    Վրաստանը հիշում է Մհեր Մկրտչյանին

    11.03.2014| 11:32
    Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում տեղի կունենա հուշ-երեկո՝ «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով։ Երեկոն կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան, «Կովկասի տուն» մշակութային համագործակցության կենտրոնի և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ջանքերով։
  • Փոխատեղություն Էստոնիայում

    Փոխատեղություն Էստոնիայում

    11.03.2014| 11:32
    Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը խորհրդարանում հայտարարել է հրաժարականի մասին։ Էստոնիայի Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը գործունեությունը կշարունակի մինչև նախարարների նոր կաբինետի ձևավորումը։
  • Հերթական հանդիպումը՝ Մոսկվայում

    Հերթական հանդիպումը՝ Մոսկվայում

    11.03.2014| 11:30
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին, Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
  • Ռուսներն ու ամերիկացիները ելքեր են փնտրում

    Ռուսներն ու ամերիկացիները ելքեր են փնտրում

    11.03.2014| 11:28
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հետաձգել է այցը Ռուսաստան: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է. «Քերրիին առաջարկել էինք ժամանել այսօր: Նա նախնական համաձայնություն տվել էր։ Շաբաթ օրը զանգահարեց և տեղեկացրեց, որ դեռ ցանկանում է փոքր-ինչ հետաձգել այցը»:
  • 780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր

    780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր

    11.03.2014| 11:26
    Մարտի 11-ին պետական բուհերի առկա ուսուցման 1-ին կուրսի՝ անվճար համակարգում չընդգրկված 780 ուսանող Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացավ կրթաթոշակի հավաստագիր։ Արարողությանը ներկա էր և մի շարք ուսանողների հավաստագրեր հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի հատկացման մրցույթ կազմակերպելու համար երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 միլիոն դրամ։
  • ՆԱՏՕ-ն հետախույզ-ինքնաթիռներ է ուղարկում` վերահսկելու ՈՒկրաինայի իրավիճակը

    ՆԱՏՕ-ն հետախույզ-ինքնաթիռներ է ուղարկում` վերահսկելու ՈՒկրաինայի իրավիճակը

    11.03.2014| 11:22
    ՆԱՏՕ-ի AWACS տիպի հետախույզ-ինքնաթիռները կհետևեն ՈՒկրաինայի իրադարձություններին` Լեհաստանի և Ռումինիայի տարածքից: Այս մասին BBC-ին հաղորդել է ՆԱՏՕ-ի մամլո խոսնակը:
  • Երբ «գառներն» են ընտրողների  գլխին ավետարան կարդում