Հոկտեմբերի 10-ի աշխարհացունց հանրահավաքին հաջորդեց հոկտեմբերի 24-ի երկրորդ աշխարհացունցը՝ մեկ ամսում երկու ցնցում, իսկ «ավազակապետությունը» չի սկսել ինքնափլուզումը:
Քանի որ Հայաստանում գերազանցապես հայեր են ապրում, ապա հազիվ թե «նացիոնալիզմ», «նացիոնալիստ» բառերը մեր երկրում սուր հնչողություն ունենան: Լավագույն դեպքում կարող են լինել լավ և վատ հայ նացիոնալիստներ, որոնց գործողությունները երկրի ներսում ուղղված չեն որևէ երրորդ ուժի դեմ:
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի շրջանակներում տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանի հիշատակին։
Բրիտանական խորհուրդը «ReAnimania» անիմացիոն ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնին ներկայացնում է Էդինբուրգի ֆիլմերի միջազգային փառատոնի McLaren Awards-ին նոմինացված անիմացիոն ֆիլմերը:
Այսօր Երևանում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել տեղեկատվական ոլորտի խնդիրների շուրջ խորհրդատվություններ, որոնք հայկական կողմից վարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ ռուսաստանյան կողմից՝ ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, ըստ ոչիշխանական ուժերի պնդման, հաջորդելու են այլ հանրահավաքներ ևս: Ոչիշխանական ուժերի ղեկավարները հավաստում են, որ դրանք կարող են հանգեցնել իշխանափոխության:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.00-ին, «Զանգակ» գրատանը տեղի կունենա շվեդ գրող Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսը:
Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, ով այլ ազատամարտիկների հետ ոչիշխանականների հանրահավաքներին ու երթերին է մասնակցում, ասել է, թե Լիցկան, նույն ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը, իր «լավ ընկերն է, ըտենց էլ կա ու մնալու է»: