-
«Հայոց պատմություն» ֆիլմաշարի արտահերթ սերիան ներկայացնում է Հայաստանի 1878-1918 թվականների պատմությունը:
-
Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքներն ու հայտարարված երեք մրցույթի հաղթողներին:
-
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի և միջազգային միջնորդների համաձայնությունը պետք է նաև Իսրայելին:
-
Ֆրանսիական Ալպերում վթարի է ենթարկվել Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus A 320 ինքնաթիռը: «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռում անկման պահին եղել է 148 մարդ, ներառյալ անձնակազմի 6 անդամներ:
-
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա նահանգապետներին սեփական մասնավոր թիկնազոր ունենալ:
-
Երեկ ժամը 20.01-ին «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 3,7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
-
Մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի բնականոն աշխատանքի ապահովման և հպակային ցանցի առկա վիճակի բարելավման նպատակով «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունն իրականացնում է պլանային վերանորոգման աշխատանքներ:
-
Աշխատանքային այցով Սյունիքի մարզ այցելած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ, Գորիսում հանդիպում է ունեցել մարզի կրթության ոլորտի պատասխանատուների հետ, որի ընթացքում խոսել է մարզի դպրոցներում վերջին շրջանում կատարված աշխատանքների և ներդրվող նոր ծրագրերի մասին:
-
Սևաստոպոլում մարտի 23-ին հրաժեշտ են տվել 33-ամյա Վիկտոր Յանուկովիչ-կրտսերին, որ խեղդվել էր Բայկալ լճում։ Հուղարկավորությանը ներկա է եղել հայրը՝ ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, մարտի 24-ի կեսօրին ռազմական գերեզմանատուն է եկել հանգուցյալի մայրն ավագ որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի հետ:
-
Հոտնկայս ծափահարություններով ԱԺ պատգամավորները միաձայն ընդունեցին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Մինչև քվեարկությունը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրկնեց առաջարկը: