-
1999-ից 15 տարի է անցել: Հայաստանը դեռ հոկտեմբերի 27-ին թափված արյան բեռի տակ է, քանի որ հանցագործությունն իրականում բացահայտված չէ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ասել է, թե կատարողները բացահայտված են, իսկ պատվիրատուները՝ դեռևս ոչ:
-
Հոկտեմբերի 24-26-ը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը երկօրյա այցով գտնվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ այցելեցին Հադրութի շրջանի զորամաս:
-
Հոկտեմբերի 28-ին Թումոյում կնշվի Անիմացիայի միջազգային օրը՝ լի հետաքրքիր միջոցառումներով, որոնք բաց են հանրության համար:
-
Այսօր հոգու ցավով կվերհիշենք հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը և հավուր պատշաճի կհարգենք զոհերի հիշատակը: Լրատվության միջոցներն անխտիր ևս կափսոսան մարդկային կորուստների առթիվ և մարտական ոճով կհիշեցնեն, որ ոճրագործությունը դեռ «չի բացահայտվել»:
-
Եգիպտոսի դատարանը երեքական տարվա ազատազրկման է դատապարտել ժողովրդավարության համար պայքարող 23 ակտիվիստի:
-
«Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն» և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան կազմակերպում են «Հանրահռչակումը բուհական և ակադեմիական թանգարաններում» խորագրով քառօրյա դասընթաց՝ համալսարանական, ակադեմիական և ինստիտուտ թանգարանների աշխատակիցների համար:
-
Կարանտինի մեջ գտնվող Էբոլայով հիվանդների հետ շփվածներին կթույլատրեն գտնվել տնային վերահսկողության տակ:
-
Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը Մոսկվա-Թբիլիսի առաջին կանոնավոր չվերթն է կատարել վեցամյա ընդմիջումից հետո:
-
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հրաժեշտի ընթրիք են տվել Եվրախորհրդում: Ընթրիքը սկսվել է գարեջրով, ավարտվել գինիով:
-
Բոտսվանայի իշխող դեմոկրատական կուսակցությունը հաղթել է ազգային ընտրություններում, նախնական տվյալներով 33 տեղ ստանալով 57-ից՝ հաղորդել է Reuters-ը: Գլխավոր մրցակիցը՝ «Ժողովրդավարական փոփոխությունների հովանոց» ընդդիմադիր ալյանսը, ստացել է 14 մանդատ: Առայժմ հայտնի չէ՝ ով կստանա խորհրդարանի ստորին պալատի հինգ մանդատները: