-
Մարտի 1-ին Մոսկվայի կենտրոնում կայացավ ընդդիմության երթը՝ Բորիս Նեմցովի հիշատակին, որ ամենամարդաշատն էր 2011-ի դեկտեմբերի բողոքի ակցիաներից հետո՝ տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում:
-
Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
-
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կանանց մեկամսյակի շրջանակում մարտի 9-ից մայրաքաղաքում կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան:
-
Իսկապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ինչի՞ն է պետք Բեռլինը, Հալեպը լիներ՝ հասկանալի էր՝ հայրենիք է, բայց Բեռլինն ինչի՞ն է պետք:
-
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Հայաստան» հրատարակչությունը տպագրության է պատրաստում Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» և արաբ հեղինակ Սալեհ Զահր Ադ-Դինի «Հայեր» ուսումնասիրությունը՝ հայերեն թարգմանությամբ:
-
ՀՀ մշակույթի նախարարության և «Կոմունիկարե Օրգանիզանդո» հաստատության միջև կնքված համաձայնագրի հիման վրա` մարտի 5-ին, Հռոմի Վիտտորիանո ցուցահանդեսային համալիրում կբացվի հայ մշակույթին և հայ-իտալական մշակութային առնչություններին նվիրված` «Հայաստան, տապանի ժողովուրդ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կգործի մինչև մայիսի 3-ը:
-
Աշխարը, առավել ևս քրիստոնյա աշխարհը, դեռ շատ կզղջա, որ վերջին հինգ-վեց դարերի ընթացքում թուրքական մարտնչող իսլամին չհակադրվեց իր ողջ կարողությամբ: Խոսքս մահմեդական կրոնին և նրա հավատացյալներին չի վերաբերում. կրոնը ներպետական ուղղորդող ուժ է՝ ժողովրդին կառավարելու համար:
-
Քաղաքականությամբ զբաղվողներին պետք է պարտադրել Կանտ կարդալ կամ նախապես գաղտնազերծված մտքեր . հասկացողը կհասկանա:
-
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 2-4-ը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, մեկնել է Բրյուսել: Ա. Աշոտյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը՝ մշակված ԵԺԿ անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ՕԵԿ-ի և «Ժառանգության» կողմից:
-
Գարնանային առաջին օրը երիտասարդ ՀՀԿ-ականները դիմավորեցին բավականին արդի` «Ինստիտուցիոնալ/սահմանադրական/ բարեփոխումները ՀՀ-ում. Բարեփոխումներ կառավարման համակարգում» թեմայով սեմինարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով: