Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • «Coming out»-ը տապալվել է, կան ձերբակալվածներ

    «Coming out»-ը տապալվել է, կան ձերբակալվածներ

    Սանկտ Պետերբուրգում ընդհարում է տեղի ունեցել ԼԳԲՏ-ների իրավունքների պաշտպանների և ազգայնականների ու ուղղափառների միջև: ԼԳԲՏ-ների պաշտպանները փորձել են ակցիա իրականացնել նվիրված «Coming out» միջազգային օրվան (բաց խոստովանություն սեռական կողմնորոշման կամ գենդերային նույնականացման մասին), սակայն այն չի էլ սկսվել, քանի որ արդեն իսկ ճնշումներ նե գործադրվել նրանց հակառակորդների կողմից:
  • Պապի  սրտի  չափ սիրտ կունենա՞ք

    Պապի սրտի չափ սիրտ կունենա՞ք

    Հռոմի Պապը 200 եվրո է ուղարկել մի իտալուհու: Տարեց կինը Պապին հուսահատ նամակ էր գրել, որ իրենից գողացել են դրամապանակը` 54 եվրոյով, որը նա պարտք էր վերցրել ամուսնու դեղերի համար: Շուտով տեղի եկեղեցու ավագ քահանան Վատիկանից անդորրագիր է ստանում` ցուցումով. «Փոխանցել օրհնությամբ տիկնոջը և նրա ամուսնուն»:
  • Արևի վրա «օձ» է հայտնվել

    Արևի վրա «օձ» է հայտնվել

    Տիեզերական աստղադիտարանը (НАСА- Solar Dynamics Observatory) օրերս արձանագրել է հազվագյուտ իրադարձություն. Արևի մթնոլորտում ձևավորվել է մեծ պլազմային լար, որը ձգվել է աննախադեպ չափերի` փակելով սկավառակի լույսի կեսը: Աստղագետները այն նմանեցրել են օձի: Երեքշաբթի օրը Ռուսաստանի Երկրային մագնիսական ինստիտուտը տեղեկացրել է, որ «օձը» պոկվել է արևից և նրա պլազմայի մի մասը թռել է Երկրի վրա:
  • «Սփյուռքահայերին ամենաշատը հետաքրքրում են ընտրությունները»

    «Սփյուռքահայերին ամենաշատը հետաքրքրում են ընտրությունները»

    irates.am-ի հարցերին պատասխանում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆԸ:
  • «Հակաիմպերիալիստական գաղափարի» ջատագովը,  ռուսների մտահղացմամբ, կդառնա ՇՀԿ-ն

    «Հակաիմպերիալիստական գաղափարի» ջատագովը, ռուսների մտահղացմամբ, կդառնա ՇՀԿ-ն

    Թեև քանակը միշտ չէ, որ որակ է ապահովում, սակայն ռուս քաղգործիչներն ու ամեն կարգի փորձագետները, ասես սրբազան հմայախոսք, չեն հոգնում շարունակ կրկնելուց. «Ահա կընդլայնենք աշխարհագրությունը, նոր միություններ կստեղծենք, քաղաքական առանցքներ կքաշենք, Ռուսաստանը կդառնա առանցքային դերակատար և, իհարկե, շատ լուրջ օգուտներ կքաղի»։
  • 12 մայրաքաղաքների գոյությունն արդեն ազգի ախտորոշումն է

    12 մայրաքաղաքների գոյությունն արդեն ազգի ախտորոշումն է

    Վաղը կնշվի Երևանի 2795-ամյակը, ի թիվս այլևայլ իրողությունների` բոլորս նորից կհիշենք, որ Երևանը 29 տարով մեծ է Հռոմից: Հավերժական քաղաք Հռոմից, որ մայրաքաղաքն էր Հռոմեական կայսրության, որի գրպանից մանրադրամի պես թափված տարածքները հետո դարձան Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի անկախ պետություններ: Կհիշենք կեսօրին, երեկոյան կմոռանանք: Մինչև հաջորդ տարի: Իսկ հռոմեացիները չեն էլ հիշում, թե քանի տարեկան է իրենց քաղաքը, ոչ էլ հիշեցնում են. նրանք պահպանում են Հավերժական քաղաքը, ապրում են ու ապրեցնում են Տիբերի ափին յոթ բլուրների վրա երկվորյակներ Հռեմոսի ու Հռոմուլոսի կառուցած քաղաքը` վեստալուհիների ու Մարս աստծո որդիների, ու կերակրեցին փայտփորիկն ու գայլուհին: Վեստալուհիները ամուսնության իրավունք չունեին` մահվան սպառնալիքով, ուրեմն և մահապարտներ էին նրանց զավակները: Բայց ապրեցին ու քաղաքը կառուցվեց, և քաղաքն ինքը իր հազարամյակների պատմության վկայությունն է:
  • Տեղապտույտի կլասիկա. սկսում ու ավարտում ենք նույն կետում

    Տեղապտույտի կլասիկա. սկսում ու ավարտում ենք նույն կետում

    Ավարտվեց կամ համարյա ավարտվեց հերթական մի բաժակ ջրի փոթորիկը Հայաստանում: Դասական տարբերակ էր սա` իշխանության, ընդդիմության, միջազգային կառույցների, հասարակության, լրատվամիջոցների մասնակցությամբ: Դասական էր նաև ամենակարևորով` արդյունքի տեսակետից: Ավելի ստույգ` արդյունքի զրոյականության տեսակետից: Հերթական անգամ բոլոր կողմերը ստացան ինքնարտահայտման հնարավորություն և հիշեցրին, որ իրենք կան ու անգամ մտահոգ են երկրի ճակատագրով:
  • «Իբր Հայաստանը եվրոպական  ժողովրդավարական դրախտ էր,  հիմա էլ դարձավ ասիական դժո՞խք»

    «Իբր Հայաստանը եվրոպական ժողովրդավարական դրախտ էր, հիմա էլ դարձավ ասիական դժո՞խք»

    Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման շուրջ կրքերը դեռ չէին հանդարտվել, երբ քաղաքական դաշտը փոթորկվեց ԵԽԽՎ-ի ամբիոնից հնչեցված ամենևին էլ ոչ քաղաքական հարցից: Քաղաքագիտական տեսանկյունից Հայաստանն այսօր ի՞նչ փուլում է, «Իրատես de facto»-ի հետ զրույցում մեկնաբանում է քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ:
  • «Հայաստանում ընդդիմություն լինելը շատ ծանր փորձություն է»

    «Հայաստանում ընդդիմություն լինելը շատ ծանր փորձություն է»

    Ազգային ժողովում գլխավոր դատախազի թեկնածության հայտնի քվեարկությունից հետո ընդդիմության քաղաքական վարկանիշը զգալի անկում արձանագրեց: «Հայաստանում ընդդիմություն չկա». այս տեսակետը սկսել է ավելի հաճախ հնչել, ընդ որում, ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր գործիչների շուրթերից: Օրերս վերակազմավորվող ՀՀՇ-ի անդամ Արարատ Զուրաբյանն անգամ նկատեց, որ ընդդիմության այս ճանապարհը Հայաստանը կործանման է տանում: ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում անընդունելի համարեց, որ ընդդիմության մասին նման կարծիք են հայտնում իրենց ընդդիմություն համարող ուժերը:
  • «Ինձ համար հայրենիքը սկսվում է բանակից»

    «Ինձ համար հայրենիքը սկսվում է բանակից»

    Լիբանանահայ գրող, հրապարակագիր Սագօ ԱՐԵԱՆԸ մեկ ու կես տարի առաջ է ընտանիքով տեղափոխվել Երևան: Նա ցանկանում է, որ իր երեխաները ստանան հայեցի կրթություն, ապրեն հայկական միջավայրում: Սագոյի երեխաներն այստեղ արդեն գնում են հայկական դպրոց և մանկապարտեզ, վարժ կարդում ու խոսում են հայերեն: Ավագ որդին՝ Վահագնը, մեր զրույցի ժամանակ ասում էր, որ Բեյրութում ավելի դժվար էր սովորելը, քանի որ դպրոցում անցնում էին նաև ֆրանսերեն ու արաբերեն: