-
Սիրիայի իշխանությունները ռուսական դիվանագետներին տվել են նյութեր Դամասկոսի արվարձանները քիմիական հարձակման ենթարկելու վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, ով գտնվում է Սիրիայի Հանրապետությունում, սիրիական կողմն այդ նյութերը դիտարկում է որպես գրոհայինների հարձակման ապացույց:
-
Հայաստանում բուժքույրական ոլորտը որակական նոր փուլ է մտնում: 2013 թ. սեպտեմբերի 18-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կայացավ Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարը. «Բուժքույրություն. անցում բուժքույրական մասնագիտությունից բուժքույրական պրակտիկա» թեմայով, որը կավարտվի սեպտեմբերի 20-ին:
-
Տիգրան Առաքելյանը ազատազրկման մեջ է արդեն երկու տարուց ավելի: Այս ժամանակամիջոցում Տիգրանը այնքան աննկուն է եղել, որ շատերն ապշել են այս երիտասարդի կամքի ուժից:
-
Սեպտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Աննա Թովմասյանի «Հողի ուժը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։
-
Այսօր մեկնարկեց «Կաթվածի բուժումը-2013» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին: Գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրված միջազգային ճանաչում ունեցող մասնագետները կներկայացնեն բժշկագիտության այդ ոլորտում միջազգային փորձը, նորագույն ձեռքբերումները։
-
Լիտվայի Վիլնյուս քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող Դուբինգայ հանգստավայրում տեղի է ունեցել աստղագիտության 18-րդ միջազգային օլիմպիադան:
-
Այսօր՝ ժամը 19.00, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը Մաշտոցի պուրակում հրավիրում է քաղաքացիական նախաձեռնությունների ու մտահոգ քաղաքացիների խորհրդակցություն` Փակ շուկայի և երկրում առկա այլ պրոբլեմներին ավելի արդյունավետ լուծումներ տալու նպատակով ուժերը համախմբելու և միասնաբար գործելու հարցով:
-
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի ընտրությունը կկայանա սեպտեմբերի 27-ին: Մրցույթը կհեռարձակվի Հ1-ի ուղիղ եթերում:
-
Սովորելու նկատմամբ ոգևորության, հետաքրքրության բացակայությունն ընդամենը այն դրսևորումներից մեկն է, ինչը մանկավարժության մեջ կոչվում է «մասնագիտական ինքնորոշման խնդիր»:
-
Երևում է, Վրաստանի նախագահի աթոռի համար պայքարը թեժ է լինելու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովին անհրաժեշտ ստորագրություններ ներկայացնելու ժամկետը ավարտվել է երեկ` սեպտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին: