11.06.2012|
00:01
Արդեն իսկ երրորդ րոպեին գրավելով Իռլանդիայի դարպասը` Մարիո Մանջուկիչը ոչ միայն առաջ մղեց իր թիմին, այլև դարձավ առաջնության ամենաարագ գոլի հեղինակ: Ճիշտ է, Շոն Սենթ Լեջերը տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով տասնիններորդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, սակայն քառասուներեքերորդ րոպեին խորվաթները կրկին անցան առաջ: