Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Ասում են...

    Ասում են...

    12.06.2012| 01:52
    ...թե Գագիկ Ծառուկյանի հանդիպումը վարչապետի հետ, ինչպես նաև Վարդան Օսկանյանի հանդիպումը Հովիկ Աբրահամյանի հետ մշակված լոբբիստական դեմարշ են` «հայտնի ուժի» տակից նրանց դեպի ՀՀԿ քաշելու, ԲՀԿ-ում կադրային ուժային բալանսը փոխելու հօգուտ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի:
  • Ասում են...

    Ասում են...

    08.06.2012| 03:40
    ...թե Գագիկ Ծառուկյանը, բոլոր դեպքերում, որոշակի անհանգստություններ ունի և նեղ միջավայրում հնարավոր է համարել, որ թիմն իր «տակից» կգնա:
  • Ասում են...

    Ասում են...

    05.06.2012| 02:53
    ...թե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը` թեկնածությունը չառաջադրել 2013-ի նախագահական ընտրություններում, այլ պատճառներից զատ, ունեցել է նաև այն «մտահոգությունը», որ ամեն րոպե հնարավոր է «Ազատ դեմոկրատների» թևը խորհրդարանում դուրս գա «Ժառանգություն» խմբակցությունից, և «Ժառանգությունը», մեղմ ասած, որը հարվածի տակ է աջից, ձախից, էսէռներից և «բոլշևիկներից», հայտնվի ոչ միայն աութսայդերի, այլև բավականին անհարմար վիճակում, որովհետև երեքհոգանոց ֆրակցիա չի լինում:
  • Ասում են...

    Ասում են...

    31.05.2012| 15:02
    ...թե ԲՀԿ-ի մի շարք գործիչներ սպասում են` արդյո՞ք իրենց կազդանշվի` դուրս գալ ԲՀԿ-ից` պահել իրենց պորտֆելները և կամ մտնել ՀՀԿ, ինչպես եղավ «Օրինաց երկրի» դեպքում: Մեր ունեցած տեղեկություններով` Սերժ Սարգսյանն այս տեխնոլոգիան չի ցանկանում կիրառել։ Փորձագետները կարծում են, որ այս պահին չկա դրա անհրաժեշտությունը:
  • Ասում են…

    Ասում են…

    25.05.2012| 13:04
    ...թե ՀԱԿ-ում, բացի պառլամենտ անցած ուժերից, մնացածները համոզված են, որ ավելի լավ է իշխանությունների կողքին լինել, քան «այսպիսի» ընդդիմության: ՀԱԿ-ում իշխում է այն կարծիքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2013-ի նախագահական ընտրություններին չի առաջադրվելու, այդ պատճառով էլ իրեն հատուկ քինախնդրությամբ, Տարաս Բուլբայի սկզբունքով` ես ծնել եմ, ես էլ կսպանեմ, փոշիացնում է ընդդիմադիր շարժումը, իրենից հետո ավերակներ թողնելով:
  • Ասում են...

    Ասում են...

    21.05.2012| 12:18
    ...թե հետընտրական «ռազբիրատներն» ու իրավիճակային «դեբատ-դիտարկումները» դեռ չեն ավարտվել: Ավելին՝ որոշ խնդիրներ դեռ շատ ջուր կքաշեն: Այս օրերին «համապատասխան» կառույցները փորձում են հասկանալ, թե ինչով և ումով էր պայմանավորված ՀՀԿ-ի պարտությունը մի շարք համայնքներում, ինչու չիրականացավ էկզիտ-փոլի կանխագուշակումը (վերջինս մինչև յոթ տոկոս էր կանխատեսել Օրինացի համար) ՕԵԿ-ի մասով, ո՞ւմ էր այդքան ձեռնտու, և ինչ մեխանիզմով (բացի սև փիարի խոշորամասշտաբ կիրառումից), որ ՕԵԿ-ը չմտնի պառլամենտ, ու ՀՀԿ-ն ջարդվի մինչև ուղն ու ծուծը, որպեսզի կոալիցիա չկազմվի, ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:
  • Ասում են...

    Ասում են...

    18.05.2012| 06:27
    ...թե մի քանի օր առաջ ՀՀԿ-ում հերթական «մանդատահրաժարումն» է տեղի ունեցել: ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված մինչև 150-րդ հորիզոնականը զբաղեցնող անձինք մանդատից հրաժարվելու թղթի տակ են ստորագրել, որը, ինչքան էլ պարադոքսալ թվա, վավերացվել է նաև նոտարի կողմից:
  • Ասում են...

    Ասում են...

    15.05.2012| 00:00
    ...թե այս ընտրությունները եղել են ամենաթանկը հայաստանյան ողջ պատմության մեջ: Ամենաշատ փողը ծախսել է ԲՀԿ-ն` մոտ երկու միլիոն դոլար: Մի քիչ պակաս` ՀՀԿ-ն: Մնացածների ծախսը «մրցակցային» է է ......
  • Ասում են...

    Ասում են...

    11.05.2012| 00:00
    ...թե հայաստանյան ընտրությունները  «դիտելու» համար Եվրոպայում մեծ աժիոտաժ է եղել. բոլորն անխտիր ցանկացել են «դիտել» այն: Գեո և «այլ» պատճառներով: Դիտելու է ......
  • Ասում են...

    Ասում են...

    08.05.2012| 00:00
    ...թե ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի և ԲՀԿ առաջնորդի հարաբերությունները չունեն առաջվա ջերմությունը. ԲՀԿ-ն սպասում էր, որ Կարեն Կարապետյանը կառաջադրվի որպես անկուսակցական և ......