Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի­ֆեր ու «ֆեյ­քեր» հան­րու­թ­յու­ն

Մի­ֆեր ու «ֆեյ­քեր» հան­րու­թ­յու­ն
27.10.2020 | 00:39

Այս պա­տե­րազ­մը կոտ­րեց ա­մե­նա­մեծ մի­ֆը։ Ի­րա­կա­նու­թյունն ու ֆեյս­բու­քյան «կյանքն» ընդ­հան­րա­պես մի­մյանց հետ ա­ղերս չու­նեն։ Այն, ինչ վիր­տուալ հատ­վա­ծում է կա­տար­վում, ոչ մի ընդ­հան­րու­թյուն չու­նի ի­րա­կա­նու­թյան հետ։ Ե­թե վիր­տուալ տրա­մադ­րու­թյուն­նե­րը հան­րա­յին կյան­քում վճ­ռո­րոշ դե­րա­կա­տա­րում ու­նե­նա­յին, ա­պա հի­մա սահ­մա­նում ոչ մե­կը կանգ­նած չէր լի­նի, թշ­նա­մին հա­սած կլի­ներ Երևա­նի մա­տույց­ներ, իսկ ֆեյս­բու­քյան «հայ­րե­նա­սեր­ներն» ար­դեն Բա­քուն գրա­ված կլի­նեին։ Փառք Աստ­ծո, որ հա­յաս­տա­նյան ի­րա­կա­նու­թյունն այլ է, սահ­մա­նում կանգ­նած են ի­րա­կան հե­րոս­նե­րը, ո­րոնք եր­բեք վիր­տուալ հատ­վա­ծում հայ­րե­նա­սի­րու­թյամբ չեն հո­խոր­տա­ցել, մինչ­դեռ այ­սօր ի­րենց ա­րարք­նե­րով բո­լո­րին հայ­րե­նա­սի­րու­թյան դա­սեր են տա­լիս։


Այս պատ­կե­րը գա­լիս է ա­պա­ցու­ցե­լու, որ ֆեյս­բու­քյան «ֆեյք» հան­րու­թյան կար­ծի­քով քա­ղա­քա­կա­նու­թյան մշա­կե­լը, լուրջ ո­րո­շում­ներ ըն­դու­նելն աբ­սուրդ է ու դա­տա­պարտ­ված է ձա­խող­ման։ Սա ա­պա­ցուց­վեց նաև նա­խօ­րեին ստեղծ­ված մի ի­րա­վի­ճա­կով։ Օ­րեր շա­րու­նակ բո­լորս սպա­սում էինք, թե պաշտ­պա­նու­թյան գե­րա­տես­չու­թյու­նը երբ է կոնկ­րետ բնագ­ծե­րով, տե­ղանք­նե­րով ներ­կա­յաց­նե­լու սահ­մա­նա­յին դրու­թյու­նը, ինչ տա­րածք­ներ են ան­ցել թշ­նա­մու հս­կո­ղու­թյան ներ­քո։ Եվ ՊՆ ներ­կա­յա­ցու­ցիչ Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նը ներ­կա­յաց­րեց քար­տե­զը։ Դրան զու­գա­հեռ Ար­ցա­խի մա­սին մի եր­գի տե­սա­հո­լո­վակ ևս հա­մա­ցան­ցով տա­րած­վեց։ Իսկ թե դրա­նից հե­տո ինչ կա­տար­վեց, ա­հա­վոր էր։


Ֆեյս­բու­քա­հա­յու­թյան զգա­լի հատ­վա­ծը մեծ էն­տու­զիազ­մով սկ­սեց քն­նար­կել, քն­նա­դա­տել, ինչ­պես միշտ ա­նեծ­քա­հայ­հո­յա­խա­ռը մեկ­նա­բա­նու­թյուն­ներ գրել եր­գի տե­սա­հո­լո­վա­կի մա­սին, իսկ քար­տե­զը և թշ­նա­մու գրա­ված հեկ­տար­ներն ան­գամ նրանց ան­դոր­րը չխախ­տե­ցին։ Սա շատ խո­սուն պատ­կեր է, ո­րը շատ խոր­քա­յին խն­դիր­նե­րի մա­սին է վկա­յում։
Այս ա­մե­նը գա­լիս է ա­պա­ցու­ցե­լու, որ վիր­տուալ հար­թա­կի տրա­մադ­րու­թյուն­նե­րով եր­կիր չեն կա­ռու­ցում, իշ­խա­նու­թյուն չեն ղե­կա­վա­րում։ Լավ է, որ ի­րա­կան տրա­մադ­րու­թյուն­ներն այս պա­հին գե­րակշ­ռում են։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 12689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ