Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են

Ասում են
13.08.2022 | 09:47

Արդեն ապրիլ-մայիսին հասկանալի դարձավ, որ բոլորը, ում կարելի էր փողոց հանել միայն «Զարթիր, լաո» կարգախոսով, արդեն դուրս էին եկել։

Փորձեր չեն արվում վերլուծելու, դասեր քաղելու և հասկանալու, թե ինչ մեթոդներով պետք է աշխատել հասարակության հետ։ Եթե «Զարթիր, լաոն» և Աղավնոն չեն աշխատում, չի նշանակում, թե պետք է ձեռքերը ծալած նստել և ասել, թե հասարակությունում ապատիա է։ 2018թ. նույնպես ասում էին, թե բոլորն ապատիայի մեջ են։ Ես այն ժամանակ ասում էի, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ ինչ ասես, հասարակության վարքը կարող է փոխվել շատ արագ։ Նա կարող է չբողոքել Աղավնոն հանձնելու դեմ, բայց կարող է դեմ լինել գազաբալոնների հետ կապված։ Ընդդիմության խնդիրը հենց այն է, որպեսզի տնտղի հանրային տրամադրությունները:


Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 59688

Մեկնաբանություններ