«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Արևմտամետները». Արգամ Պողոսյան

«Արևմտամետները». Արգամ Պողոսյան
03.12.2022 | 12:35

Այժմյան Հայաստանում «արևմտյան», իսկ իրականում՝ փսևդոարևմտյան արժեհամակարգի քարոզիչ-սպասարկուները մի այլ եռանդով են լծված գործի: Վխտում են երկրի ամբողջ տարածքով մեկ, մանրէի պես տարածված են իշխանական բուրգի երևացող և անտեսանելի անհամար անկյուններում, ամպագոռգոռ անվանումներով հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների շքեղ գրասենյակներում ու ամենուրեք «էն տհաճ հոտից են տարածում»:


Սրանք վաղուց արդեն զզվելի չեն, սրանք վաղուց արդեն չափազանց վտանգավոր են՝ իրական սպառնալիք ազգային-պետական անվտանգությանը: Սրանք են նիկոլիզմի, ազգուրացության և հայրենադավության դրոշակակիրները և սրանք են նիկոլիզմին համահավասար պատասխանատու պետության այսօրվա ողբալի վիճակի համար: Սրանք են հայի տականք տեսակը, որոնք ատում են ամեն ազգայինն ու ավանդականը: Սրանք են, որ, առանց աչք ճպացնելու, պատրաստ են մի քանի դոլարի ու եվրոյի կամ, ինչու ոչ, մանաթի ու լիրայի համար հայից սարքել ոտքի կեղտ մաքրելու փալաս՝ հանձինս իրենց, իրենց ընտանիքների և համախոհների, իհարկե: Սրանք մեծ ուրախությամբ կհամաձայնեն, որ իրենց զավակները իրենց կոչեն «ծնող № 1» և «ծնող № 2»:

Սրանք մեծ ուրախությամբ պատրաստ են «տռճիկ» տալ աղջկա հետ ամուսնացող իրենց դստեր կամ տղայի հետ ամուսնացող իրենց որդու հարսանիքին և, խնամիների հետ բաժակ-բաժակի խփելով, խմել «ազատության» ու «ժողովրդավարության» կենացը՝ ի սրտե երջանկություն մաղթելով «նորապսակներին»: Սրանք չունեն ոչ մի սրբություն, զի պիղծ են բնույթով և ծառայում են միայն ու միայն մամոնային:


Սրանք եղան մեր ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ կազմաքանդման առաջամարտիկները և, քաղցկեղի պես տարածվելով երկրով մեկ, ուղղորդում են այն վերջնական կործանման՝ կամենալով ժամ առաջ տեսնել Հայաստանը ոչ թե ժողովրդավարության «բարձրագույն», այլ արդեն որպես «էլիտար լիգայի» անդամ պետություն՝ իսպառ զրկված հայկական-ազգային դիմագծից՝ վերջնականապես նսեմացած և այլասերված բնակչությամբ:


Սրանք հայ չեն և հայ կոչվելու իրավունք չունեն և նույնիսկ թյուրքից էլ են վտանգավոր, քանի որ ապահով բնակվում են մեր կողքին՝ մեր մեջ և հանգիստ անում են իրենց աղետաբեր գործը: Վաղվա նիկոլազերծ Հայաստանում (որը սարերի հետևում չէ և, ի վերջո, գալու է) սրանց՝ փսևդոարևմտյան արժեհամակարգի քարոզիչ-սպասարկուների հայրենադավ գործունեությունը պետք է անհապաղ կասեցվի և ընդմիշտ արգելվի, այլապես տասնամյակներ անց պետությունը նորից կհայտնվի նույն աղետալի վիճակում, որում է այսօր:


Հայի և Հայաստանի ապագան ազգային-պահպանողական արժեհամակարգի վրա հենված պետությունն է, և այն այլընտրանք չունի՝ վկան այսօրվա նիկոլիզմի և փսևդոարևմտականության ճիրաններում արյունաքամ եղող երբեմնի անվտանգ և արժանապատիվ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:

Դիտվել է՝ 14397

Մեկնաբանություններ