Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ՝ Երևանում (տեսանյութեր)

Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ՝ Երևանում (տեսանյութեր)
06.01.2014 | 18:01

Հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվում է Միքայել Թարիվերդիևի երաժշտության երեկո։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգա համերգային ծրագրով՝ նվիրված Թարիվերդիևին։ Կհնչեն Ջութակի համար կոնցերտը և կոմպոզիտորի՝ հայտնի կինոնկարների համար գրված մեղեդիները։ Մենակատարներ՝ Դմիտրի Պեվցով Ալեքսեյ Գորիբոլ, Հայկ Կազազյան, Գևորգ Հակոբյան։

Միքայել Լևոնի Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում։ Հայկական ընտանիքում ծնված Միքայելը սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիային կից գործող երաժշտական 10-ամյա դպրոցի դաշնամուրի բաժնում, այնուհետև՝ երաժշտական ուսումնարանում։ 1953-57թթ. Սովորել է Մոսկվայի երաժշտական-մանկավարժական ինստիտուտում։ Նրա առաջին համերգը տեղի է ունեցել Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, որտեղ կոմպոզիտորի ռոմանսները կատարել է Զառա Դոլուխանովան։

Թարիվերդիևը 4 օպերայի, 4 բալետի, երգեհոնի համար գրված 3 կոնցերտների, դաշնամուրային կոնցերտների, բազմաթիվ հայտնի ֆիլմերի մեղեդիների, երգերի հեղինակ է։ Ընդհանուր առմամբ գրել է 132 կինոնկարի երաժշտություն։

Մ. Թարիվերդիևը մահացել է 1996թ.։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութ

Александр Рыбак-Я спросил у ясеня / Alexander Rybak- I asked the ash
Микаэл Таривердиев Вальс из к/ф Семнадцать мгновений весны
Микаэл Таривердиев - С Новым годом из к/ф "Ирония судьбы"
Դիտվել է՝ 2221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ