Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Բարձրաձայն խոհեր հին ու նոր տարվա միջակայքում

Բարձրաձայն խոհեր հին ու նոր տարվա միջակայքում
07.01.2014 | 21:28

irates.am-ի ընթերցողներին իր խոհերն է ներկայացնում արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ ԿԱՐՈՅԱՆԸ:

Անցյալ տարին ցույց տվեց, որ բոլոր տեսակի վերլուծությունները, տարատեսակ գնահատականները ու եզրակացությունները, ամսական, եռամսյա, տարեկան կամ որևէ այլ պարբերականության ամփոփումները այլևս ավելորդ են։

Ավելորդ են նույնիսկ ավելորդության մասին այս խոսքերը։

Խոսելն ու գրելն է ընդհանրապես ավելորդ, անհրաժեշտ է գործել, ինչ-որ բան անել։

Բայց ի՞նչ, ինչպե՞ս, և ի՞նչ միջոցներով, երբ դրանք գնալով ավելի ու ավելի են նվազում։ Այն աստիճան, որ գործելու ջանքերը կարող են թվալ անհնարինության աստիճան անհեթեթ։ ժամանակակից արվեստի ինստիտուտ ստեղծելու անցյալ տարի սկսած փորձս, օրինակ, որը պատվախնդրության առումով Շանթ Հարությունյանի արարքից որևէ կերպ չի տարբերվում։ Եթե ոչինչ չես կարող ասել ու առավել ևս անել, եթե ինչը, որ ասում ես, կամ ինչը, որ անում ես՝ սխալ է էն գլխից, նշանակում է եկել է ժամանակը, երբ պիտի սկսեն ՙքեզ անել՚, այն էլ այնքանով, որքանով, որ դու հետաքրքիր ես ինչ որ մեկին։

Անցյալ տարի բոլորիս համար անսպասելի մտանք այդ փուլ, երբ սկսեցին ՙմեզ անել՚, ոչ միայն իբրև հասարակություն(դա վաղուց արդեն, և պետք է խոստովանել, մեծ հաջողությամբ, իշխանությունները ներսից ՙանում էին՚) այլև արդեն իբրև պետություն։

Անշուշտ, ինչ որ բան դեռևս հնարավոր է ընտանիքի մակարդակով։ Դեռևս կլինեն հայեր, ովքեր լքելով Հայաստանը կդառնան մարդկության գոյությունը արդարացնող անհատներ։ Բայց հասարակական կյանքը Հայաստանում սկսել է տեղատվություն ապրել և առաջիկա տարիներին կդադարեցնի իր գոյությունը, եթե հրաշք չպատահի։

Հավատա՞նք նոր տարվա հրաշքներին։

Այս վիճակի համար հայ հասարակությունը որևէ մեկից բողոքելու իրավունք չունի։ Ինքն իրենից պիտի դժգոհ լինի, որ չի կարողանում ճնշել իր իսկ միջից դուրս պրծնող տականքին։ Նրան, ով առաջնորդվում է միայն սեփական կաշվի մասին մտածելով, ում համար գոյություն չունեն պատիվ ու արժանապատվություն, ում համար ազնվությունը դատարկ խոսք է։ Նրան, ով սուտ խոսելը, խաբելը, քցելը համարում է շնորք, իսկ դիմացինի մեջ միայն ստախոս, խաբեբա կամ քցող տեսնելը՝ խորաթափանցություն։

Ի՞նչ է եղել որ։

Հասարակական կյանքն ու ժամանակակից մշակույթը (արվեստ, գիտություն, կրթություն, առողջապահություն) Հայաստանում ունեն ընդամենը հարյուր տարվա պատմություն, ու կարող են նաև դադարեցնել իրենց գոյությունը։ Կարևորը ազգի գոյատևումն է, իսկ դրա համար հասարակական կյանք ամենևին էլ պետք չէ, աշխարհասփյուռ Հայ Առաքելական Եկեղեցին ու նրա շուրջ համախմբված համայնքները լիուլի բավարար են։

Մանավանդ, որ անկախ Հայաստանը հերթական անգամ անհաղթահարելի բեռ է դարձել ազգի ուսերին։

Ինչ կուզեի նոր տարուց։ Կուզեի որ մի ջահել վեր կենար ու ինձ ասեր՝ հերիք է փնթփնթաս ու կռկռաս՝ այ …., չէս կարող ոչինչ անել՝ մի կողմ քաշվիր։

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ