-
21.10.2020|
21:19
Հունաստանը դիմում է ԵՄ պետություններին՝ կոչ անելով զերծ մնալ Թուրքիային ռազմական նշանակության սարքավորումներ և ապրանքներ վաճառելուց՝ հայտարարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
-
21.10.2020|
21:18
Մոսկվայում հանդիպել են ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է՝ ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների:
-
21.10.2020|
21:16
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի համոզմամբ` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ուղղակի բանակցությունների մասին խոսելը դեռ վաղ է։
-
21.10.2020|
21:15
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի և չորեքշաբթի առանձին խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրակի դադարեցման հարցեր՝ ասված է ՌԴ ԱԳՆ կայքում:
-
21.10.2020|
21:13
Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը՝ հայտնում է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:
-
21.10.2020|
15:34
«Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» (Unidas Podemos) դաշինքի պատգամավոր Էնրիկե Սանտիագոն իր թվիթերյան էջում հրապարակել է երեկ Մադրիդում Իսպանիայի Կոնգրեսի դիմաց հայ համայնքի իրականացրած բողոք ակցիայի լուսանկարներով:
-
21.10.2020|
15:33
Քաղաքացիները բողոքի ակցիա են անում Հայաստանում Իտալիայի դեսպանատան մոտ՝ պահանջելով, որ Իտալիան չլռի Արցախում կատարվող իրադարձությունների մասին։
-
21.10.2020|
15:31
Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի՝ Թուրքիայի կողմից հովանավորված ու հրահրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիսի Հոուլահանը:
-
21.10.2020|
15:29
ԱՄՆ կոնգրեսմեն Սյուզն Դիլբենը միացել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի հայության դեմ Ադրբեջանի հարձակումը դատապարտող թիվ 1165 բանաձևին, որը շրջանառության մեջ է դրվել և 100 օրենսդիր է միացել:
-
21.10.2020|
15:28
ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումների արդյունքներով ձգտել Հայաստանի և Ադրբեջանի միջև անհապաղ հրադադարի հաստատմանն ու առաջ մղել սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղի շուրջ թեժացած հակամարտության բանակցային կարգավորումը, տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից: