«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Որտե՞ղ գտնել գյուղատնտեսության պրոֆեսորներ

Որտե՞ղ գտնել գյուղատնտեսության պրոֆեսորներ
01.02.2017 | 10:18

2017-ին նախատեսվում է վերանայել պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը՝ հաշվի առնելով, որ բաց մրցույթ հայտարարելով ավելի ցածր գին է լինելու՝ գերակա խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցելիս վարչապետին է ներկայացրել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է ֆերմերների ուսուցման և կոոպերատիվների աջակցության ուղղությամբ կատարվող աշխատանքներից:


ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը զեկուցել է, որ հանրապետությունում կա 317 հազար գյուղացիական տնտեսություն, 52 գյուղատնտեսական կոոպերատիվ, հիմնականը արոտօգտագործողների կոոպերատիվներն են: Վարչապետը կարևորել է անելիքների հստակ ձևակերպումը. «Պարզ ձևակերպեք՝ քանի՞ ֆերմեր եք դուք ուզում, քանի՞ ֆերմերային տնտեսություն եք ուզում, որ 2017-ին լինի: Վարակը դա է լինելու: Մենք պետք է հաջողակ բիզնեսմեններ մեծացնենք, բերենք-ցույց տանք, որ գյուղատնտեսության մեջ կարելի է փող աշխատել, կարելի է լավ ապրել»:
«Սուբսիդավորումը պետք է արվի այն օղակին, այն կառույցին, որի մեջ տրամաբանություն կա: Որն ապագա չունի, պետք է չանենք: Այլ խնդիր է՝ ոնց կանգնենք իր կողքին: Ինքը մեղավոր չէ, որ գյուղատնտեսության պրոֆեսոր չէ: Ինձ պետք է, որ դուք դրա փիլիսոփայությունը ձևավորեք»,- ասել է վարչապետը:


Վարչապետի խոսքով՝ հստակ թվայնացումից հետո պետք է իրականացնել մեխանիզացիա, հաշվարկել՝ որքան գումար է ծախսվում ձեռքով կամ թերի կատարվող աշխատանքների վրա, ապա հաշվարկել այդ ծառայությունների շուկայի ծավալը, պահանջարկը, վերադարձելիությունը, անհրաժեշտ կապիտալ ներդրումները և բիզնեսի կազմակերպման ձևը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին նախարարության՝ 2017 թ. գերակա խնդիրները և միջոցառումներն իրականացնել այս տրամաբանությամբ:

Դիտվել է՝ 2421

Մեկնաբանություններ