ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ասում են...

Ասում են...
14.09.2018 | 00:15

...թե ժողովրդավարությունն ու ազատ խոսքը դրոշակ դարձրած իշխանությունն սկսել է այնքան փակ աշխատել, որ ոմանք նույնիսկ երանի են տալիս նախորդներին: Նախարարներից որևէ հարցի ստույգ պատասխան ստանալը դարձել է մե՜ծ խնդիր: Մարդիկ շաբաթներով այս կամ այն նախարարից սպասում են իրենց հարցերի պատասխանին, վերջիններս դրանք փոխնախարարների վրա են բարդում, սրանք էլ հայտարարում են, թե դա բացառապես նախարարի գործն է:

Ասում են, թե ոլորտային խնդիրների շուրջ ծագած հարցերն էլ մեկ այլ ուսումասիրման նյութ են: Շատերն այս իրավիճակը բացատրում են այն հանգամանքով, որ կառավարության անդամները գլուխ չեն հանում իրական խնդիրներից, դրա համար էլ ընտրել են «ցրելու» աշխատաոճը:

Դիտվել է՝ 17698

Մեկնաբանություններ