Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՍԴ դատավորի ընտրությանը պատգամավորներից մեկը «քվեարկել է Չաք Նորիսի օգտին

ՍԴ դատավորի ընտրությանը պատգամավորներից մեկը «քվեարկել է Չաք Նորիսի օգտին
30.05.2019 | 13:21

«Ժողովուրդը» գրում է.«Երեկ 53 դեմ, 30 կողմ ձայների հարաբերակցությամբ Արթուր Վաղարշյանը չընտրվեց ՍԴ դատավոր, և իշխանական խմբակցությունը հերթական անգամ մերժեց դատավորի թեկնածուին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քվեաթերթիկների թվում կա նաև անվավեր ճանաչված մեկ քվեաթերթիկ. որի վրա գրված է եղել «Չաք Նորիս»: Չաք Նորիսի օգտին մի խումբ անձինք «քվեարկել էին» նաև 2013թ. նախագահական ընտրություններում և քվեաթերթիկը լուսանկարել, տեղադրել համացանցում»:

Դիտվել է՝ 2714

Մեկնաբանություններ