Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լուր չկա

Լուր չկա
10.06.2019 | 19:41

Մշակութային կյանքում խնդիրներ են ծագում, աղմուկ է հասունանում, լուծման ձև են գտնում, հետո պարզվում է խնդիրն էլ, լուծումն էլ նույն կետում են: «Փոքրիկ երգիչների» բարձրացրած աղմուկը առիթ դարձավ փրկելու երևանյան հուշարձաններից մեկը: Թանկ էր արժենալու խարխլված շենքի վերանորոգումը, բայց ի՞նչ ընթացք է ստացել, ու՞ր են հասել`լուր չկա: Օրբելյան-Ղարիբյան հակամարտությունը լուծում չգտավ: Օրբելյանի գնալ-մնալը կես ճանապարհին մնաց: Սպասենք դատ ու դատաստանին: Մնջախաղի պետական թատրոնի ոգևորությունն արդեն որերորդ անգամ հիասթափության փոխվեց…

Օր-օրի ավելացող թնջուկներին լուծում է պետք: Նոր սպասումներ կան, նոր հարցեր` ի՞նչ կբերի իր հետ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալների փոփոխությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ