Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեծ դժգոհություն ՔՊ-ում

Մեծ դժգոհություն ՔՊ-ում
12.06.2019 | 11:47

«Ժամանակը» գրում է. «Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ ընտրություններում հաղթեց հեղափոխությունը և ժողովրդավարությունը: Սակայն ՔՊ-ի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ կուսակցության ներսում շատ մեծ դժգոհություն է հասունանում նման ժողովրդավարությունից և դրա հետևանքներից: ՔՊ-ականները կարծում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ ժողովրդավարության, որ հիմա ուժեղ ձեռք է անհրաժեշտ երկիրը կլանային համակարգից ազատելու համար, այլապես այդ համակարգը շատ արագ կխժռի ժողովրդավարությունն էլ, հեղափոխությունն էլ»:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ