Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչու՞ է Արմեն Խաչատրյանը աբսուրդ նախագիծ ներկայացրել

Ինչու՞ է Արմեն Խաչատրյանը աբսուրդ նախագիծ ներկայացրել
14.06.2019 | 12:45

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում իրարանցում էր առաջացրել խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի շրջանառության մեջ դրած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
Պարզվում է` Խաչատրյանը ինքնաբուխ է նախաձեռնել այդ օրինագիծը ու, կարելի է ասել, խմբակցությանը տեղյակ չի պահել: Երեկ խմբակցության ղեկավարությունը փորձում էր Խաչատրյանից պարզաբանում ստանալ` հասկանալու համար, թե ինչու է նման, իրենց բնորոշմամբ, աբսուրդ նախագիծ ներկայացրել։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ նախագծից, իսկ հարցին, թե պետք է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, ասաց. «Անձամբ ես գտնում եմ, որ ոչ. ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա»:
Երեկ Արմեն Խաչատրյանը հետ կանչեց նախագիծը և քննարկումներից հետո կրկին շրջանառության մեջ կդնի»:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ