Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վալանս և Բուրգ լե Վալանս քաղաքների քաղաքապետեր. Վերհաստատում ենք մեր հավատարմությունը Արցախի հետ բարեկամությանը

Վալանս և Բուրգ լե Վալանս քաղաքների քաղաքապետեր. Վերհաստատում ենք մեր հավատարմությունը Արցախի հետ բարեկամությանը
14.06.2019 | 19:09

Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն և Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն հանդես են եկել հայտարարությամբ՝ Արցախի հետ Բարեկամության հռչակագրերը չեղարկվելու առնչությամբ:


Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ափսոսանքով ենք նշում Գրենոբլի վարչական դատարանի կողմից Վալանս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ քաղաքների և Դրոմի նահանգի և Արցախի Հանրապետության տեղական և տարածքային մարմինների միջև ստորագրած Բարեկամության հռչակագրերի միաժամանակյա չեղարկումը:


Չնայած նրան, որ ֆրանսիական սահմանադրությունը տեղական ինքնակառավարման մարմիններին չի արգելում միջազգային գործունեություն իրականացնել, ստորագրված հռչակագրերը ընդամենը բարեկամության մասին պարզ հայտարարություններ են, որոնք ժողովուրդների միջև բարեկամության և սպորտի, մշակույթի ու կրթության բնագավառներում հարաբերությունների հաստատման կոչ են անում:
Այս հռչակագրերը չեն ոտնահարում արտաքին քաղաքականության ոլորտում ֆրանսիական կառավարության լիազորությունները: Երբեք մտադիր չենք եղել այս փաստաթղթերը ստորագրել Ֆրանսիայի անունից:
Հիշեցնում ենք, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի անդամ, անկողմնակալության հանձնառություն ունի իբրև միջնորդ Ադրբեջանի և Արցախի Հանրապետության միջև եղած հակամարտության լուծման գործնթացում:


Խորապես ցավում ենք, որ մեր փաստարկները չլսվեցին և մեր ձեռնարկած զգուշավորության բոլոր միջոցները՝ հետամուտ լինելու հանրապետական կարգը հարգելուն, հաշվի չառնվեցին:
Մենք դժվարությամբ ենք ըմբռնում նաև պրեֆեկտների մոլեռանդության հասնող դիրքորոշումը: Այս յուրահատուկ կերպով ջանքերի ներդրումը խոսում է իրավական գործառնության համակարգված և խորհրդակցված բնույթի, Արցախի հանդեպ հատուկ կոշտ վերաբերմունքի մասին:


Մենք վերհաստատում ենք մեր հավատարմությունը Արցախի և նրա բնակիչների հետ բարեկամությանը՝ հուսալով, որ մեր անսասան համերաշխությունը կնպասի խաղաղությանը և Ֆրանսիայի՝ այսօր խարխլված հեղինակության ամրապնդմանը Կովկասում»:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ