Հունիսի 14-ին, ժամը 16.00-ին նշանակված էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշման հրապարակումը՝ հայտնում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես դատարան հանդես գալու դեպքում ԲԴԽ նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում և հաշվի առնելով, որ ներկա պահին ԲԴԽ անդամների թվի անբավարարության պատճառով նիստն իրավազոր չէ, ուստի ԲԴԽ նիստը չի կայանա: