Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չավուշօղլուն հայտնել է С-400-ների ձեռքբերման պատճառը

Չավուշօղլուն հայտնել է С-400-ների ձեռքբերման պատճառը
14.06.2019 | 19:11

ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ պաշտպանել Թուրքիային, դրա համար էլ Անկարան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ է ձեռք բերում՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ ռուսական համալիրները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն ներկայացնում, և Թուրքիան դա բազմիցս ասել է դաշինքի երկրներին: Նախարարն ընդգծել է, որ С-400-ների ձեռքբերումը կապված է երկրի օդային տարածքը պաշտպանելու խիստ անհրաժեշտության հետ: «Անկարան մտադիր չէ ենթարկվել ԱՄՆ-ի պահանջներին: Չնայած ԱՄՆ- ը կոչ է անում մեզ հրաժարվել ռուսական համալիրի գնումից, սակայն չի երաշխավորում, որ մեզ կվաճառի Patriot զենիթահրթիռային համակարգերը»,- ասել է Չավուշօղլուն:
Ամերիկյան կողմն իր հերթին բազմիցս հայտնել է, որ С-400-ը և ամերիկյան արտադրության F-35 կործանիչները գործածության առումով համատեղելի չեն:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ