ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում, որ Աբովյանի 46-ամյա բնակիչ Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դռան ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման դեպքով իրեն հարցաքննության հրավիրելու ծանուցագիր է ուղարկվել: Լրագրողների հետ զրույցում նա ասել է.
«Ինձ վիրավորել են, որ ծանուցագիր են ուղարկել: Թող ուղարկեն նրան, ում պետք է, իրենց պարտականությունը կատարեն և գործը բացահայտեն: Մենք ասել ենք մեր կարծիքը, և, եթե դա չբացահայտվեց, ուրեմն շինծու գործ լինելու վերաբերյալ մեր կարծիքը հաստատվում է»: