Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը

Տիգրան Ուրիխանյանը վայր է դնում մանդատը
15.06.2019 | 14:59

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ֆեյսբուքում գրել է. «Մեծարգո հայրենակիցներ,հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ,վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև,որ դադարեցրել եմ «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում:Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավեճի կուլտուրա:

Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով…»:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ