Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՇՀԿ գագաթաժողովի մասնակիցները 22 փաստաթուղթ են ստորագրել

ՇՀԿ գագաթաժողովի մասնակիցները 22 փաստաթուղթ են ստորագրել
15.06.2019 | 15:03

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի մասնակիցները 22 համատեղ փաստաթուղթ են ստորագրել Բիշքեկում, գլխավորը դարձել է Բիշքեկի հռչակագիրը, որում արտացոլվել են համաձայնեցված մոտեցումները ՇՀԿ-ի գործունեության զարգացման վերաբերյալ։ Նաև ստորագրվել Է որոշում 2019-2020 թվականներին ՇՀԿ-ի Հակաթմրանյութային ռազմավարության կատարման գործողությունների ծրագրի կետերի իրացման աշխատանքային պլանի հաստատման մասին, որոշում՝ կազմակերպության պետությունների միջտարածաշրջանային համագործակցության զարգացման ծրագրի հաստատման մասին, «ՇՀԿ-Աֆղանստան» շփման խմբի հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը, փաստաթուղթ, որը միտված է Աֆղանստանում իրադրության կարգավորմանը:


Պետությունների ղեկավարները փաստաթղթերի փաթեթ են ստորագրել տարբեր ոլորտներում և միջազգային այլ ինստիտուտների հետ կազմակերպության փոխգործակցության հարցում ՇՀԿ-ի երկրների համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ