Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քրիստոնեական և հոգևոր գիտելիքների ճիշտ ուղղորդում դասընթացի միջոցով

Քրիստոնեական և հոգևոր գիտելիքների ճիշտ ուղղորդում դասընթացի միջոցով
18.06.2019 | 01:44

«Դիալոգ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է «Քրիստոնեական ռազմավարություն» խորագրով դասընթացը: Այն ներառում է սեմինարների շարք՝ աստվածաբանության ներածություն, քրիստոնեական հոգեբանության, հոգևոր անվտանգության, կրոնական մեդիագրագիտության հիմունքներ և այլ թեմաներով։
«Դիալոգ» ՀԿ-ի նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ փոխանցմամբ` դասընթացի նպատակն է քրիստոնեական արժեքների միջոցով բացահայտել անձի ամբողջականության գաղտնիքները, դրանց կայացման և ձևավորման հնարավորությունն ու անհրաժեշտությունը ինչպես առանձին անհատների, այնպես էլ ազգի կայուն զարգացման ու ձևավորման հարցում:

-Ո՞րն էր նման դասընթաց կազմակերպելու անհրաժեշտությունը։
-Ժամանակակից մարդու առջև ծառացած խնդիրները պահանջում են անհատապես յուրաքանչյուրի արձագանքը և լուծումները՝ ի շահ սեփական անձի, ընտանիքի և ազգի: Անգամ պետական և համայնքային խնդիրները պահանջում են յուրաքանչյուր անհատի մասնակցությունն ու ներդրումը, այդ պատճառով յուրաքանչյուրի անձնային աճի ուղղվածությունը կարևորվում է: Ժամանակակից աշխարհն առաջարկում է անձնային աճի տարբեր մոդելներ՝ հիմնված թե՛ կրոնական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական մոդելների վրա: Մենք փորձ ենք անում ներկայացնել անձնային աճի քրիստոնեական մոդելը, որն իր մեջ պարունակում է անձի ամբողջականության ապահովումը՝ հոգեկանի, հոգևորի և ֆիզիկականի նկատմամբ գրագետ ու պաշտպանված մոտեցմամբ:
-Ի՞նչ է տալիս անհատին նշված թեմաների շուրջ գիտելիքների ձեռքբերումը։
-Այս դասընթացն անհատի համար մի հնարավորություն է աշխարհին նայելու ավելի լայն տեսանկյունից, իրողություններն անցկացնելու քրիստոնեության պրիզմայով, ինչպես նաև մասնագիտական գիտելիքները և մասնագիտական առաջխաղացումը դիտարկելու այլ բարոյական համակարգի ներքո: Սա նաև մասնագիտական նոր կարողությունների ձեռքբերման հնարավորություն է, որը տալիս է միայն ոչ ֆորմալ կրթության համակարգը:
-Հոգևոր առումով մեր հանրությունը որքանո՞վ է գրագետ։
-Մեր հանրությունը գրագետ է այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ազգային և ավանդական մոտեցումների պահպանումը և շարունակականությունը ներընտանեկան սահմաններում փոխանցելու համար, սակայն ոչ այնքան գրագետ անձի կայացումը հոգևոր արժեքների հիմքով ապահովելու, հասարակական կյանքում դրանք կիրառելու կամ ազգի ամբողջականության, անվտանգության տեսանկյունից դրանք դիտարկելու առումով: Եվ գիտելիքի ու դրա վրա հիմնված հոգևոր ճիշտ վերլուծությունների պակասի հետևանքն է, որ, օրինակ, ոմանք քրիստոնեությունը կարող են համարել թույլերի կրոն կամ պնդել, որ հայերը քրիստոնեության ընդունման պատճառով պարտությունների առաջ են կանգնած: Այս դասընթացը ևս մեկ հնարավորություն է տալիս ճիշտ ուղղորդելու քրիստոնեական և հոգևոր գիտելիքները, ինչպես նաև մարտահրավեր` «թափառող» պսևդոքրիստոնեական «արժեքներին»:

Ճեպազրույցը`
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 36479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ